Հա
Կիրակի, 15 Ապրիլի 2018 10:40

Ժիրայր Ռէիսեան. «Հալէպում կեանքն իր բնականոն ընթացքի մէջ է»

Հալէպում իրականում կեանքն իր բնականոն ընթացքի մէջ է, բնակիչները զբաղւած են իրենց սովորական առօրեայով: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:

«alikonline.ir» - Հալէպում իրականում կեանքն իր բնականոն ընթացքի մէջ է, բնակիչները զբաղւած են իրենց սովորական առօրեայով: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:

«Իհարկէ, անհանգստացնող իրավիճակ է, եւ ամէն մարդ ցանկանում է լիարժէք խաղաղութիւն, սակայն այդ հրթիռակոծութեամբ ոչ մի բան չի փոխւել մեր աշխատանքում: Բնականոն հունով շարունակում ենք ապրել: Մի բան կարող եմ ասել, այս 8 տարիների ընթացքում, բազմաթիւ դժւարութիւններ տեսնելով, ժողովուրդը չի ընկրկել, կանգնել է սիրիական բանակի կողքին, այսօր էլ չի վարանում և ամէն ձեւով ամուր մնում է բանակի կողքին, ձգտում է իր կեանքը շարունակել, երկիրը վերականգնել»,-ասաց Ժիրայր Ռեիսեանը:

Յիշեցնենք, որ Միացեալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ապրիլի 13-ի լոյս 14-ի գիշերը Սիրիայի դէմ ռազմական գործողութիւն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարւածներ հասցնելով։ Ռազմական գործողութեան սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադէպը, որտեղ համաձայն որոշ տեղեկութիւնների, կիրառւել է քիմիական զէնք:

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդւում է երեք տուժածի մասին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։