Հա
17/04/2018 - 09:10

Համագործակցող Հոլանդահայ կազմակերպութիւնները կազմակերպելու են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ

Համագործակցող Հոլանդահայ կազմակերպութիւնները ապրիլի 17-ի եւ 24-ին կազմակերպելու են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ։

«alikonline.ir» - Համագործակցող Հոլանդահայ կազմակերպութիւնները ապրիլի 17-ի եւ 24-ին կազմակերպելու են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ։

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիայից (FAON), ապրիլի 17-ին ցոյց է կազմակերպւելու Հաագայի «Plein» հրապարակում՝ Հոլանդիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար եւ ընդդէմ իշխանութեան կողմից Հայոց Ցեղասպանութիւնը «Ցեղասպանութեան հարց» անւանելու։ Հոլանդիայի կառավարութեանը ներկայացւելու է հանրագիր, նախատեսւած են հոլանդացի պատգամաւորների եւ այլոց ելոյթներ, բողոքի քայլարշաւ «Plein» հրապարակից մինչեւ «Malieveld» դաշտը` թուրքական դեսպանատան դիմաց։

Ապրիլի 24-ին Ասէնի «Դէ Բոսկամպ» գերեզմանատանը գտնւող Մեծ Եղեռնի յուշարձանի մօտ տեղի կունենայ ոգեկոչման արարողութիւն, որի շրջանակում ծաղկեպսակներ են տեղադրւելու Մեծ Եղեռնի յուշարձանին, գերեզմանատան սրահում կայանելու է օրւայ խորհրդին նւիրւած հանդիպում, որի շրջանակում կը հնչեն ճառեր եւ գեղարւեստական ելոյթներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։