Հա
22/04/2018 - 10:20

Սպիտակ տան առջեւ մոմավառութիւն է կայացել

Ապրիլի 21-ին Վաշինգտոնում կազմակերպւել էր Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած մոմավառութիւն: 

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տան առջեւ, քիչ ռաջ աւարտւեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած մոմավառութիւնը:

«alikonline.ir» - Ապրիլի 21-ին Վաշինգտոնում կազմակերպւել էր Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած մոմավառութիւն: Գրում է «news.am»-ը:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տան առջեւ, քիչ ռաջ աւարտւեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած մոմավառութիւնը:

Վաշինգտոնի հայ համայանքի կողմից կազմակերպւած մոմավառութեանը մասնակցում էին ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի անդամներ, սկաուտներ, քաղաքացիներ, ինչպէս նաեւ՝ Հայաստանի բարեկամներ:

«Ես այստեղ եմ, որպէսզի աջակցութիւնս յայտնեմ, պայքարեմ յանուն արդարադատութեան, ճնշում գործադրեմ Թրամփի վարչակազմի վրայ, որպէսզի ի վերջոյ ճանաչւի Հայոց Ցեղասպանութիւնը» - նշեց մոմավառութեան մասնակից Էդւին Փորթուգիլը:

Կանադայի «Թորոնթօ Ռափթերզ» յայտնի բակսետբոլի թիմի մարզիչ Ռեքս Քալամեանը նոյնպէս ներկայ էր մոմավառութեանը:

«Հպարտ եմ, որ հայ եմ, որ ունեմ այդպիսի արմատներ: Մեր համայնքը շատ ամուր է եւ այստեղ բազմաթիւ մարդիկ են փորձում հասնել Ցեղասպանութեան ճանաչմանը, ես էլ նրանց կողքին եմ», - Ամերիկայի Ձայնի տւած հարցազրոյցում ասել է Ռեքս Քալամեանը:

Մարիամ Մելքումեանը եւ Նարեկ Գրիգորեանը ընդգծեցին ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը՝ հաշւի առնելով Միացեալ Նահանգների կարեւորութիւնն ու ազդեցութիւնը միջազգային ասպարէզում:

«Եթէ ամերիկեան կառավարութիւնը ճանաչի, դա մեծ ճնշում կը գործադրի Թուրքիայի կառավարութեան վրայ, որը պարտաւոր կը լինի ինչ-որ չափով գնալ փոխզիջումների», - ասաց Նարեկ Գրիգորեանը:

«Մեր այստեղ լինելը շատ կարեւոր է նաեւ քանի որ եթէ Հայաստանում մենք չենք կարող լինել, չենք կարող գնալ բոլոր մարդկանց հետ ապրիլի 24-ին, այստեղ մեր լինելը հէնց Սպիտակ տան առջեւ շատ կարեւոր է», - յաւելեց Մարիամ Մելքումեանը:

Վաշինգտոնի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ կարեւորեց այսօրւայ հաւաքը խոչրհրդանշում է Միացեալ նահագների հայ համայնքի պահանջը իրենց իշխանութիւնից.

«Էրդողանն իր ուղին ընտրել է, նա շարունակելու է հերքել, սակայն, Ամերիկային անհրաժեշտ չէ աջակցել Էրդողանին եւ մենք այսօր ասում ենք՝ Թուրքիան արժանի չէ, որպէսզի դրա համար արգելափակւի Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ԱՄՆ-ի կողմից»:

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակին Արամ Համբարեանը յաւելեց, որ ամերիկահայ համայնքի մշակոյթի մի մասն է պայքարել անարդարութեան դէմ.

«Երբ անարդարութիւն ենք տեսնում հայկական աշխարհի տարբեր մասերում, այդ թւում եւ Հայաստանի ներսում, ապա բողոքն առողջարար է: Մարդիկ շատ ճիշտ են, երբ բարձրաձայնում են սեփական կարծիքը իրենց, իրենց ընտանիքների, երկրի ու ժողովրդի համար կարեւորագոյն հարցերի շուրջ: Դա ժողովրդավարութեան բնական մասն է»:

Իրաւունքների հետ գալիս են նաեւ պարտականութիւնները, ուստի, բողոքները պէտք է լինեն խաղաղ եւ օրինական, սակայն, բողոքն ինքնին պայքարի ընդունելի տեսակ է, ի վերջոյ, կարելի է յայտնել դիրքորոշումը քւէաթերթիկով իսկ կարելի է՝ բողոքի տեսքով:

Ըստ տարիների ընթացքում ձեւաւորւած աւանդոյթի՝ ԱՄՆ-ի նախագահը իւրաքանչիւր տարի ապրիլի 24-ին հանդէս է գալիս պաշտօնական յայտարարութեամբ`Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանեան կայսրութեան հայերի զանգւածային կոտորածներին:

Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի անդամները՝ազդեցիկ կոնգրեսականներ ու սենատորներ արդէն նամակով դիմել են ԱՄՆ-ի նախագահին Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդէս գալ յայտարարութեամբ եւ օգտագործել Ցեղասպանութիւն եզրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։