Հա
22/04/2018

Մահացել է գիտնական Ներսէս Կրիկորեանը՝ ԱՄՆ-ի միջուկային ծրագրի ստեղծողներից մէկը

Մահացել է հայկական ծագումով ամերիկացի գիտնական Ներսէս (Krik) Կրիկորեանը, որը լեգենդ էր դարձել երբեմնի գաղտնի Նիւ Մեքսիկօ քաղաքում, որտեղ ստեղծւել է ատոմային ռումբը: Նա 97 տարեիկան էր

«alikonline.ir» - Մահացել է հայկական ծագումով ամերիկացի գիտնական Ներսէս (Krik) Կրիկորեանը, որը լեգենդ էր դարձել երբեմնի գաղտնի Նիւ Մեքսիկօ քաղաքում, որտեղ ստեղծւել է ատոմային ռումբը: Նա 97 տարեիկան էր: Ըստ «news.am»-ի՝ գրում է «Chicago Sun Times»-ը:

Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի աշխատակիցները հաստատեցին, որ Կրիկորեանը մահացել է չորեքշաբթի Լոս Ալամոսում գտնւող իր տանը:

Լոս Ալամոսի ազգային լաբորատորիան հիմնադրւել է 1943-ին Մանհեթենի նախագծի վրայ (ԱՄՆ-ի միջուկային զէնքի մշակման ծրագրի ծածկագրւած անւանումը) աշխատելու համար:

Լաբորատորիայի տնօրէն Թերի Վոլէսը Կրիկորեանին բնութադրել է որպէս աշխարհում եւ Լոս Ալամոսում ազգային անվտանգութեան մասին գիտութեան «հսկայ»:

«Նա լուրջ ներդրում է կատարել լաբորատորիայի առաքելութեան մէջ, եւ ես վստահ կարող եմ ասել, որ նրա շնորհիւ այս տեղը դարձել է լաւագոյնը»,- ասել է Վոլէսը: «Կրիկի նման շատ քչերն են ազդում մեր պատմութեան վրայ: Նա կայուն ժառանգութիւն է թողել, որը մեծ ապագայ ունի»:

Կրիկորեանը ծնւել է 1921-ին Թուրքիայում՝ ճամեզրին: Նրա ծնողները փրկւել են Հայոց Ցեղասպանութիւնից եւ երկրից երկիր են տեղափոխւել առանց ունեցւածքի եւ գոյութեան միջոցների: Ի վերջոյ ընտանիքը հանգրւանել է Կանադայում, յետոյ տեղափոխւել ԱՄՆ, երբ Ներսէսը 4 տարեկան էր:

Կրիկորեանը քիմիայի գծով բակալաւրի աստիճան է ստանում ե սկսում է աշխատել հարստացւած ուրանի ստեղծման լաբորատորիայում: 1943-ին տեղեակ չլինելով նպատակներրի մասին՝ ներգրաււում է Մանհեթենի նախագծի աշխատանքում:

Երբ ԱՄՆ-ն ատոմային ռումբ նետեց Հիրոսիմայի վրայ, Կրիկորեանը գիտէր, որ դա այն էր, ինչի վրայ նա աշխատում էր:

«Ես այդ ժամանակ մտածեցի. պատերազմը կաւարտւի եւ յուսով եմ, որ մենք այլեւս երբեք ստիպւած չենք լինի այն կիրառել»,- ասում էր գիտնականը:

Հէնց Լաս Ալմոսում նա հանդիպեց իր կնոջը՝ Քեթրին Պաթերոսին, որը նոյնպէս սկսեց աշխատել Մանհեթենի նախագծի վրայ:

70-ականներին Կրիկորեանը սկսեց աշխատել ԱՄՆ-ի հետախուզութիւնում: Ինչպէս նշում է քիմիկոսը, դա ճակատագրի հեգնանք էր. նա ԱՄՆ էր ժամանել փաստաթղթով, որտեղ նշւած էր «առանց քաղաքացիութեան», իսկ յետոյ հետախուզութիւնում աշխատելով պատասխանատու դարձաւ անվտանգութեան համար:

Նրա խօսքով՝ մանկութեան տարիներին ծնողները նրան ստիպում էին հայերէն սովորել, հասկանալ իր ժողովրդի մշակոյթը եւ գրականութիւնը:

1991 թւականին Կրիկորեանը թոշակի անցաւ՝ ունենալով մեծ նւաճումներ, այդ թւում Լոս Ալամոսի մեդալը, գիտութիւնների դոկտորի երկու պատւաւոր կոչումները:

«Ես մտածում եմ իմ ծնողների մասին եւ զարմանում. ինչպէ՞ս նրանք արեցին դա: Ծնւել Թուրքիայի ճամփեզրին եւ հասնել այս ամէնին: Իմ ծողներն ինձ կարեւոր բան են սովորեցրել՝ ճիշտ արարքներ անել եւ դրանցով կիսւել միւսների հետ: Յուսով եմ, որ ես դա արել եմ»,- ասում էր Ներսէս Կրիկորեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։