Հա
30/04/2018 - 12:10

Թաներ Աքչամը Արամ Ա-ին է ներկայացրել Հայոց Ցեղասպանութեան մասին իր նոր գիրքը

Հայոց Ցեղասպանութեան մասին բազմաթիւ վերլուծութիւններ եւ գրքեր հրատարակած թուրք պատմաբան Թաներ Աքչամն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան մասին բազմաթիւ վերլուծութիւններ եւ գրքեր հրատարակած թուրք պատմաբան Թաներ Աքչամն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին:

Ըստ «yerkir.am»-ի՝ ինչպէս տեղեկանում ենք Անթլիասի մայրավանքի ֆէյսբուքեան էջից՝ Աքչամը Արամ Ա-ին է այցելել Բէյրութի Ամերիկեան համալսարանի քաղաքական գիտութիւնների դասախօս Յովհաննէս Կէօքճեանի հետ:

Աքչամը Վեհափառին է ներկայացրել Ցեղասպանութեան մասին հրատարակած իր նոր գիրքն ու առաջիկայում նոյն թեմայով իր ծրագրերը:

Նշենք, որ Թաներ Աքչամը տարբեր առիթներով այցելել է Անթլիասի Մայրավանք: Նա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից Թուրքիայի դէմ ներկայացւած՝ Սիսի կաթողիկոսարանի դատի իրաւական յանձնախմբի անդամ է: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։