Հա
05/05/2018 - 10:10

Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններին լիբանանահայութիւնը մասնակցում է միասնական ճակատով

Մայիսի 6-ին Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին լիբանանահայութիւնը մասնակցում է միասնական ճակատով, որպէսզի վերականգնի անցնող տարիներին խարխլւած, լիբանանեան քաղաքական ցնցումների արդիւնքում ձեւափոխւած հայկական պատգամաւորական խմբակցութիւնը, որն աւանդաբար կոչւում է «Հայկական բլոկ»։

«alikonline.ir» - Մայիսի 6-ին Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին լիբանանահայութիւնը մասնակցում է միասնական ճակատով, որպէսզի վերականգնի անցնող տարիներին խարխլւած, լիբանանեան քաղաքական ցնցումների արդիւնքում ձեւափոխւած հայկական պատգամաւորական խմբակցութիւնը, որն աւանդաբար կոչւում է «Հայկական բլոկ»։ Գրում է «yerkirmedia.am»-ը:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Լիբանանի կառոյցի հովանու տակ ընտրարշաւի գլխաւոր հանրահաւաքը տեղի է ունեցել հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում։

Յիշեցնենք, որ լիբանանահայութիւնը համարւում է այդ երկրի հիմնադիր 7 կրօնական եւ ազգային համայնքներից մէկը եւ իրաւական բոլոր իրաւունքներն ունի քաղաքական կարեւորագոյն ներկայութիւն ունենալու երկրի կառավարման գործում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։