Հա
05/05/2018

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւորը կարեւորել է սիրիահայերի դերն այդ երկրի կեանքում

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Նորա Արիսեանը հարցազրոյց է տւել սիրիական պետական հեռուստաընկերութեանը, որում անդրադարձ է կատարել Հայոց Ցեղասպանութեան, Հայաստանի եւ սիրիահայերի հետ կապւած հարցերի:

«alikonline.ir» - Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Նորա Արիսեանը հարցազրոյց է տւել սիրիական պետական հեռուստաընկերութեանը, որում անդրադարձ է կատարել Հայոց Ցեղասպանութեան, Հայաստանի եւ սիրիահայերի հետ կապւած հարցերի:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, սիրիական խորհրդարանի հայազգի պատգամաւորն անդրադարձել է Եփրատի շրջանում իրականացւած ցեղասպան գործողութիւններին եւ սիրիական գրականութեան մէջ դրանց արձագանգներին:

Արիսեանը նկատել է հայերի կարեւոր դերը Սիրիայում առկայ բազմազանութեան եւ բազմամշակութային դրսեւորումներում:

Պատգամաւորը նաեւ շեշտել է Սիրիայի խորհրդարանում իր ներկայութեան քաղաքական կարեւորութիւնը` որպէս սիրիահայ կին պատգամաւոր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։