Հա
06/05/2018

Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններին հայկական կուսակցութիւնները ներկայացրել են 8 թեկնածու

Լիբանանում այսօր՝ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին հայկական կուսակցութիւնները ներկայացրել են 8 թեկնածու: Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշել է լիբանանեան «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, Դաշնակցութիւնն առաջադրել է 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցութիւնը՝ 3, Հնչակեանը՝ 1:

«alikonline.ir» - Լիբանանում այսօր՝ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին հայկական կուսակցութիւնները ներկայացրել են 8 թեկնածու: Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշել է լիբանանեան «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, Դաշնակցութիւնն առաջադրել է 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցութիւնը՝ 3, Հնչակեանը՝ 1:

«Ընտրութիւններն անցկացւում են համամասնական ընտրակարգով, սակայն գործում է նաեւ ռէյտինգային տարբերակը, ինչը որոշակի առումով հայաստանյան մոդելին նման է: Այս տարի առաջին անգամ առիթ տրւեց, որ տարբեր երկրներում գտնւող Լիբանանի քաղաքացիները եւս իրաւունք ունենայ մասնակցել քւէարկութեանը: Լիբանանահայերը, որոնք տարբեր երկրներում են ապրում, նոյնպէս կարող են ակտիւ մասնակցութիւն ունենալ»,- ասաց Շահան Գանտահարեանը:

Նա տեղեկացրեց, որ կան հայեր, որոնք առաջադրւել են նաեւ այլ կուսակցութիւնների ցուցակներով:

Շահան Գանտահարեանի խօսքով՝ Լիբանանը համայնքային համակարգի վրայ կառուցւած երկիր է, հետեւաբար համայնքների (ազգային փոքրամասնութիւնների- հեղ.) համար նախատեսւած է չափաբաժին թէ՛ խորհրդարանում, թէ՛ կառավարութիւնում: Հայ համայնքը նոյնպէս ունի իր տեղերը: Այժմ հայ թեկնածուները պայքարում են հայ համայնքին յատկացւած 6 աթոռի համար:

Շահան Գանտահարեանը նշեց, որ հայկական կուսակցութիւնների միջեւ կայ պայմանաւորվւածութիւն, որ ընտրւելու դէպքում խորհրդարանում հայ պատգամաւորները հայութեանը, հայկական համայնքին, Հայաստան-Լիբանան միջպետական յարաբերութիւնների վերաբերող հարցերում համախոհութիւն կը ցուցաբերեն:

Լիբանանի խորհրդարանում կայ պատգամաւորական 128 տեղ, որի համար պայքարում է 10-ից աւելի կուսակցութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։