Հա
Երեքշաբթի, 08 Մայիսի 2018 08:30

Յայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամաւորների անունները

Յայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամաւորների անունները: Լիբանանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները դեռ ամփոփւում են, սակայն նախնական տւեալներով արդէն  պարզ է, թէ հայ համայնքին յատկացրած վեց պատգամաւորական աթոռից 5-ը ովքեր են զբաղեցնելու:

«alikonline.ir» - Յայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամաւորների անունները: Լիբանանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները դեռ ամփոփւում են, սակայն նախնական տւեալներով արդէն  պարզ է, թէ հայ համայնքին յատկացրած վեց պատգամաւորական աթոռից 5-ը ովքեր են զբաղեցնելու:

«Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր է ընտրւել Դաշնակցութիւնից Յակոբ Բագրատունին, Յակոբ Թերզեանը եւ Ալեքսանդր Մաթոսեանը, ինչպէս նաեւ Ժան Թալուզեանը, ով առաջադրւել է «Լիբանանեան ուժեր» կուսակցութիւնից, եւ Փոլա Եակուբեանը՝ առաջադրւած քաղաքացիական շարժման շրջանակներից»,- «Արմէնպրես»-ին տեղեկացրեց լիբանանեան «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

Ռամկավար ազատական եւ Հնչակեան կուսակցութիւնների առաջադրած թեկնածուները չեն անցել:

Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրութիւններին Դաշնակցութիւնն առաջադրել էր 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցութիւնը՝ 3, Հնչակեանը՝ 1: Ընտրութիւններն անցկացւում էին համամասնական ընտրակարգով, սակայն գործում էր նաեւ վարկանիշային տարբերակը, ինչը որոշակի առումով նման է հայաստանեան ընտրական մոդելին: Այս տարի առաջին անգամ հնարաւորութիւն էր տրւել տարբեր երկրներում գտնրող Լիբանանի քաղաքացիներին եւս մասնակցել քւէարկութեանը: Լիբանանի խորհրդարանում կայ պատգամաւորական 128 տեղ, որից 6-ը յատկացւած է հայ համայնքին: Խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում էր 10-ից աւելի կուսակցութիւն:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ