Հա
09/05/2018

89 տարեկանում մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դուքմեջեանը

Մայիսի 8-ին, 89 տարեկանում Լոնգ Բիչի իր տանը մահացել է ԱՄՆ Կալիֆորնիայի նախկին հայ նահանգապետ, հանրապետական գործիչ Ջորջ Դուքմեջեանը:

«alikonline.ir» - Մայիսի 8-ին, 89 տարեկանում Լոնգ Բիչի իր տանը մահացել է ԱՄՆ Կալիֆորնիայի նախկին հայ նահանգապետ, հանրապետական գործիչ Ջորջ Դուքմեջեանը: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Los Angeles Times»-ը:

Նա երկու անգամ զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտօնը՝ ընտրւելով 1982 եւ 1986 թւականներին:

Յայտնի հանրապետական գործիչն իր կարիերան կառուցել էր յանցաւորութեան դէմ պայքարի հենքի վրայ՝ ամրապնդելով պետութեան քրէական արդարադատութեան դիրքերը:

Դուքմեջեանը 16 տարի եղել է պետական օրէնսդիր, իսկ 4 տարի՝ նահանգի գլխաւոր դատախազ: Նա յաջողութեամբ պաշտպանել է «զէնք ես օգտագործել, գնայ բանտ» օրինագիծը, գլխաւորել է սոցիալական սպաստ ստացողների համար աշխատատեղերի ծրագիրը եւ այլն:

Դուքմեջեանը հայ ներգաղթեալների ընտանիքից է: Նա դարձել է ԱՄՆ-ում հայ ամենայայտնի պետական գործիչը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։