Հա
20/05/2018 - 11:50

Ստամբուլում բացւել է Թուրքիայի առաջին ստուդիական լուսանկարչուհի Մարիամ Շահինեանի 10.000 աշխատանքներից բաղկացած ցուցահանդէսը

Ստամբուլում բացւել է Թուրքիայի առաջին ստուդիական լուսանկարչուհին համարւող Մարիամ Շահինեանի աշխատանքների՝ «Flashblack» խորագրով ցուցահանդէսը: 

«alikonline.ir» - Ստամբուլում բացւել է Թուրքիայի առաջին ստուդիական լուսանկարչուհին համարւող Մարիամ Շահինեանի աշխատանքների՝ «Flashblack» խորագրով ցուցահանդէսը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։

Ցուցահանդէսին ներկայացւել է Մարիամ Շահինեանի հեղինակած աւելի քան 10.000 դիմանկար։ 

Ցուցադրութեան կազմակերպիչներից Թայֆուն Սերտթաշը Շահինեանի լուսանկարներին ծանօթացել է «Ակօս»-ի արխիւից։ Սերտթաշը խոստովանել է, որ հայ լուսանկարչուհին ու իր աշխատանքները սկսել են իրեն հետաքրքրել յատկապէս այն ժամանակ, երբ նա բացայայտեց Շահինեանին որպէս երկրի ստուդիական առաջին կին լուսանկարիչ։

Ցուցահանդէսը բաց կը լինի մինչեւ մայիսի 26-ը։

Մարիամ Շահինեանը ծնւել է 1911թ.-ին՝ պատմական Սեբաստիայում, Յակոբ Շահինյան փաշայի ընտանիքում: Շահինեանների առանձնատունը եղել է Սեբաստիայի ամենայայտնի կառոյցներից մէկը եւ կոչւել է Շահինեանների պալատ կամ «ապակեպատ պալատ»:

Նրանց ընտանիքից Յակոբ Շահինեանն Օսմանեան առաջին խորհրդարանի կազմում գործող պատգամաւորների պալատում ներկայացրել է Սեբաստիա քաղաքը:

1915թ.-ին ընտանիքը ստիպւած է եղել ապաստանել Կ. Պոլսում: Մարիամ Շահինեանի հայրը` Միհրան Շահինեանը, Բալկաններից եկած երկու եղբօր հետ հիմնել է «Ֆոտո-Գալաթասարայ» ստուդիան:

Մարիամը ֆինանսական խնդիրների պատճառով ֆրանսիական «Sainte Pulcherie» քոլեջից հեռանալուց յետոյ 1935 թւականից սկսել է օգնել իր հայրիկին՝ ստուդիայում աշխատելով: Շահինեանը շատ արագ իւրացրել է լուսանկարչական արւեստի հմտութիւններն ու, 1937թ.-ին ամբողջ ընտանիքի ֆինանսական բեռն իր ուսերի վրայ վերցնելով, սկսել է միայնակ ղեկավարել ստուդիան: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։