Հա
30/05/2018

Բաց նամակ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանին

Մեծարգոյ պարոն վարչապետ,

Համայն աշխարհի հայերը, այդ թւում Հայաստանի Հանրապետութեանը աշխարհագրօրէն ամենամօտ գտնւող Վրաստանի հայութիւնը ուշիուշով հետեւում եւ մասնակցում էին այն իրադարձութիւններին, որ արդէն պատմութեան մէջ են մտել որպէս հայկական յեղափոխութիւն:

Մեծարգոյ պարոն վարչապետ,

Համայն աշխարհի հայերը, այդ թւում Հայաստանի Հանրապետութեանը աշխարհագրօրէն ամենամօտ գտնւող Վրաստանի հայութիւնը ուշիուշով հետեւում եւ մասնակցում էին այն իրադարձութիւններին, որ արդէն պատմութեան մէջ են մտել որպէս հայկական յեղափոխութիւն:

Լինելով հայ եւ միեւնոյն ժամանակ քաղաքացիներ Վրաստանի՝ այն երկրի, որ յեղափոխութիւնների վերջին տասնամեակների հարուստ փորձ ունի, աղօթում ենք առ Աստւած, որ Հայաստանի Հանրապետութեան հասարակութեան համախմբման արդիւնքում ձեռք բերւած դրական լիցքը ծառայի հայկական պետականութեան, հայ ազգի զարգացմանն ու ամրապնդմանը, արդարացնելով հայ ազգի յոյսերն ու սպասումները:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնում կատարելով առաջին պաշտօնական այցը հարեւան Վրաստան, Դուք մեզ յոյս էք ներշնչում, որ Հայաստանի նոր ղեկավարութիւնը գիտակցում է վրացական պետութեան հետ ճշմարիտ եղբայրական երկուստէք անհրաժեշտ յարաբերութիւնների հաստատման կարեւորութիւնը: Միեւնոյն ժամանակ մենք համոզւած ենք, որ շարունակելով Վրաստանի հայութեան խնդիրների հանդէպ կանխակալ, անտեսման եւ անազնւութեան քաղաքականութիւնը, անհնար է հասնել հայ-վրացական միջպետական յարաբերութիւնների որակական փոփոխութիւնների:

Վրաստանի հայութիւնը կարող է եւ պէտք է դառնայ այն անհրաժեշտ գործօնը, որը կապահովի հայ եւ վրաց ժողովուրդների երկարաժամկէտ կենսական անհրաժեշտութեան շահերի իրագործումը եւ կաջակցի ճշմարիտ եղբայրական, փոխշահաւէտ եւ մէկը միւսին լրացնող հայ-վրացական միջպետական յարաբերութիւնների կեանքի կոչմանը:

Ուժեղ, արդար, անվտանգ Հայաստանը նոյնքան անհրաժեշտ է Վրաստանին, որքան եւ ուժեղ, արդար, անվտանգ Վրաստանը անհրաժեշտ է Հայաստանին:

Վրաստանի հայ համայնք

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։