Հա
03/06/2018 - 09:50

Ստամբուլում մահացել է պոլսահայ յայտնի գործարարը

Թուրքիայում մահացել է յայտնի  պոլսահայ գործարար Ղազարոս Ունանը, ով երկար ժամանակ առողջական խնդիրների պատճառով գտնւում էր Ստամբուլի հիւանդանոցներից մէկում։ 

«alikonline.ir» - Թուրքիայում մահացել է յայտնի  պոլսահայ գործարար Ղազարոս Ունանը, ով երկար ժամանակ առողջական խնդիրների պատճառով գտնւում էր Ստամբուլի հիւանդանոցներից մէկում։ Տեղեկացնում է «ermenihaber.am»-ը՝ յղում անելով «Ակօս»-ին:

Նա ծնւել էր 1934 թ․։ Ապրել է Ստամբուլի Բէյօղլու շրջանում։ Երիտասարդ տարիքում ընդունւել էր Ստամբուլի ամենահեղինակաւոր հայկական «Կենտրոնական վարժարանը», սակայն ուսումը կիսատ էր թողել։

Պոլսահայ գործարարը  կարճ ժամանակով ղեկավարել է Ստամբուլի Շիշլի շրջանում գտնւող սպորտային խմբակներից մէկը։

Ստամբուլում հրապարակւող «Ժամանակ» օրաթերթի կայքը յայտնում է, որ Ունանը հանդիսանում էր նաեւ փողկապների արտադրութեամբ զբաղւող «DÜK» յայտնի ընկերութեան հիմնադիրը, որը հիմնադրւել էր 1999 թ․-ին։

Նա ակտիւ դերակատարութիւն է ունեցել պոլսահայ համայնքի սպորտի զարգացման ծրագրերում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։