Հա
Չորեքշաբթի, 13 Յունիսի 2018 13:20

Գլենդէլի Մերիլանդ պողոտայի մի հատւածն անւանակոչւեց Արցախի պատւին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդէլի քաղաքային խորհուրդը քիչ առաջ պատմական որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Վիլսոն եւ Հարւարդ փողոցների միջեւ ընկած հատւածն Արցախի Հանրապետութեան պատւին անւանելու օգտին: 

«alikonline.ir» - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդէլի քաղաքային խորհուրդը քիչ առաջ պատմական որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Վիլսոն եւ Հարւարդ փողոցների միջեւ ընկած հատւածն Արցախի Հանրապետութեան պատւին անւանելու օգտին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է Հայ Դատի ԱՄՆ յանձնախումբը: «Գլենդէլի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձեւ՝ Մերիլանդ պողոտայի երկու բլոկները՝ Արցախի պողոտայ անւանելու մասին»,- նշում են Հայ Դատի յանձնախմբից:

Գլենդէլի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քւէարկել էր պողոտան վերանւանելու գործընթացը սկսելու օգտին: Այն Վոթերթաունի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացն է։ Ուշագրաւ է, որ այդ որոշումն ընդունւել էր Արցախի նախագահ Բակօ Սահակեանի՝ Միացեալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատւածում: Սահակեանը, ով մարտի 12-ին ժամանել էր ԱՄՆ, մի շարք հանդիպումներ էր ունեցել Վաշինգտոնում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ