Հա
01/07/2018

Վաշինգտոնում անցկացւող «Սմիթսոնեան ֆոլքլայֆ» փառատօնի շրջանակներում ցուցադրւել է «Խոստումը» ֆիլմը

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում մեկնարկած Սմիթսոնեան ֆոլկլորային փառատօնի շրջանակներում ներկայացրել է Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում մեկնարկած Սմիթսոնեան ֆոլկլորային փառատօնի շրջանակներում ներկայացրել է Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Գրում է «tert.am»-ը:

Ֆիլմը ներկայացւել է «Հայաստան. տուն ստեղծելով» ծրագրի շրջանակներում, որի միջոցով ներկայացւում են հայկական մշակոյթն ու աւանդոյթները: Արամ Համբարեանը «Ֆոլքլայֆ» փառատօնի այցելուներին է պատմել ֆիլմի հիմքում ընկած պատմութիւնը եւ նկարահանումների հրապարակում կատարւած մեծ աշխատանքի մասին:

Ֆիլմը ցուցադրւել է յունիսի 29-ին ԱՄՆ-ի ռազմածովային յուշահամալիրում:

Ինչպէս նշւում է, փառատօնի շրջանակներում յուլիսի 5-ին նախատեսւում է նաեւ Ցեղասպանութեան մասին փաստեր ներկայացնող մէկ այլ ֆիլմի ցուցադրութիւն: Խօսքը ամերիկացի կինոռեժիսոր Ջօ Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրութիւն» ֆիլմի մասին է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։