Հա
08/07/2018

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարւայ դադարից յետոյ պատարագ կը մատուցւի

Վանայ լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարւայ դադարից յետոյ պատարագ կը մատուցւի։ Այս մասին յայտարարել է Վանի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն

«alikonline.ir» - Վանայ լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարւայ դադարից յետոյ պատարագ կը մատուցւի։ Այս մասին յայտարարել է Վանի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն։ Տեղեկացնում է «ermenihaber.am»-ը՝ վկայակոչելով «Ակօս»-ին:

Նա յայտնել է, որ կղզում պատարագ մատուցելու հարցով քննարկումներ են ունեցել հայկական համայնքի հետ եւայժմ բանակցութիւններ են վարում համապատասխան նախարարութեան հետ։

«Մեր նպատակը 3 տարւայ դադարից յետոյ այս արարողութիւնն իրականացնելն է»,-ընդգծել է նահանգապետը։

Նշւում է, որ Պոլսի հայոց պատրիարքարանն առաջիկայ օրերին պաշտօնական յայտարարութիւն կանի այս տարի սեպտեմբերի 9-ին կայանալիք պատարագի վերաբերեալ եւ մասնակցութեան կոչով կը դիմի ժողովրդին։

Յիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարութեան ֆինանսաւորմամբ վերականգնւել էր 2010 թւականին եւ բացւել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից յետոյ հայ համայնքը տարին մէկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թոյլտւութիւն էր ստացել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։