Հա
12/07/2018 - 09:40

Արամ Ա կաթողիկոսն ու «Արմէնպրես»-ի տնօրէնը քննարկել են Հայաստանում եւ Սփիւռքում հայ մամուլի դերն ու մարտահրաւէրները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Պիքֆայայի Ս. Աստւածածին վանքի վեհարանում յուլիսի 10-ին ընդունել է «Արմէնպրես» լրատւական գործակալութեան տնօրէն Արամ Անանեանին։

«alikonline.ir» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Պիքֆայայի Ս. Աստւածածին վանքի վեհարանում յուլիսի 10-ին ընդունել է «Արմէնպրես» լրատւական գործակալութեան տնօրէն Արամ Անանեանին։ Հանդիպմանը ներկայ են եղել կաթողիկոսարանի տեղեկատվական բաժնի աշխատակիցները, «Ազդակ», «Զարթօնք» եւ «Արարատ» օրաթերթերի խմբագիրները։

Հանդիպման ընթացքում քննարկւել են իրավիճակը Հայաստանում, Հայաստան-Սփիւռք համագործակցութեանը վերաբերող, ինչպէս նաեւ Հայաստանում եւ Սփիւռքում հայ մամուլի դերի ու մարտահրաւէրների հետ կապւած հարցեր։

Վեհափառը շեշտել է, որ հայ մամուլը հայ եկեղեցու եւ դպրոցի կողքին գործուն դերակատարութիւն ունի հայապահպանութեան համազգային առաքելութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։