Գիւմրիում մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Յովհաննէս Օիւնջեանը: Նա մի քանի օր էր՝ բուժկենտրոնում էր:
«alikonline.ir» - Գիւմրիում մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Յովհաննէս Օիւնջեանը: Նա մի քանի օր էր՝ բուժկենտրոնում էր: Գրում է «news.am»-ը յղում անելով «aravot.am»-ի տեղեկութիւններին:
Ըստ աղբիւրի՝ Յովհաննէս Օիւնջեանն օրեր առաջ իր ծննդեան 98-ամեակին Գիւմրու Տեքստիլագործների թաղամասում հերթական ներդրումն է արել՝ անձամբ մասնակցելով ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողութեանը։ Երկրաշարժից յետոյ բժիշկն իր ամբողջ կարողութիւնը ներդրել է Գիւմրու զարգացման համար՝ կառուցելով դպրոց, արհեստի ու արւեստի կենտրոն:
«Օիւնջեան» հիմնադրամի տնօրէնի տեղեկացմամբ՝ ամերիկացի բժիշկները նրան արգելել էին ինքնաթիռ նստել, սակայն նա հերթական բարեգործութիւնն անելու նպատակով մի կերպ Հայաստան էր հասել: