Print this page
24/07/2018 - 14:20

Արամ Ա-ն ընդունել է Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցչի փոխանորդին

Այսօր Բիքֆայայի Ս. Աստւածածին վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցչի փոխանորդ Ա. Լահհամին:

«alikonline.ir» - Այսօր Բիքֆայայի Ս. Աստւածածին վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցչի փոխանորդ Ա. Լահհամին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը վկայակոչելով կաթողիկոսարանի կայքը:

Լահհամը Վեհափառին է ներկայացրել ՄԱԿ-ի ներկայացուցիչ Դէ Միստուրայի եւ իր կատարած վերջին աշխատանքները, ինչպէս նաեւ Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ շեշտել է սիրիական ճգնաժամին օր առաջ լուծում տալու հրամայականի, որպէսզի երկիրը կարողանայ վերակառուցման ընթացքն սկսել:

Արամ Ա-ն այդ շրջանակներում ընդգծել է քրիստոնեայ համայնքների, այդ թւում` հայ համայնքի կարեւոր դերը երկրի վերակառուցման եւ քաղաքական գործընթացներին մասնակցելու կարեւորութիւնը:

Յարակից լուրեր