Հա
25/07/2018 - 11:00

«Վերափոխւած», բայց, միեւնոյն է, հայկական մնացած Այնթապը․ թուրքական կայքի անդրադարձը

Թուրքական «gazeteduvar.com.tr» կայքի թղթակիցներից Հաջը Բիշքինն անդրադարձ է կատարել պատմական Այնթապի՝ հայկական անցեալին։ 

«alikonline.ir» - Թուրքական «gazeteduvar.com.tr» կայքի թղթակիցներից Հաջը Բիշքինն անդրադարձ է կատարել պատմական Այնթապի՝ հայկական անցեալին։ Այս մասին գրում է «tert.am»-ը:

Այնթապ ուղեւորւած լրագրողը շրջել է Թուրքիայում յայտնի զբօսաշրջային վայր հանդիսացող Այնթապի հին թաղամասերով, որտեղ անցեալում միասին ապրել են հայեր, թուրքեր, հրեաներ, ասորիներ։ Տեղական հին ոճը պահպանել յաջողած «Բէյ» թաղամասն իր գիշերը վառւող ջահերով, հիւրատների ու սրճարանների վերածւած հին հայկական նախշազարդ տներով մշտապէս իր կողմ է գրաւում բազմաթիւ զբօսաշրջիկների։ 1530-ականներին թաղամասն ունեցել է մօտ 40-50 տուն։

Տեղացիները պատմում են, որ քաղաքը «հայերից յետոյ նոր վերափոխման» է ենթարկւել։ Այդ «վերափոխման» գլխաւոր խորհրդանիշերից է Այնթապի յայտնի Փրկութեան մզկիթը, որն իրականում վերափոխւած հայկական Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցին է։

Այստեղ կան նաեւ այլ՝ աւերակ դարձած կամ որպէս կրթական-մշակութային օջախների վերածւած եկեղեցիներ։

Օրինակ՝ Քենդիրլիի հայկական եկեղեցին աւերւել է հայերի գաղթելուց յետոյ։ Եկեղեցու արտաքին պատերին մինչ օրս երեւում են գնդակոծութեան հետքեր, որոնք արտացոլում են այդ շրջանի պատմական իրադարձութիւնները։ Յատկապէս ուշադրութեան է արժանի գնդակի հետքը եկեղեցու գմբեթի խաչի վրայ։

«Հայերին պատկանած մշակութային արժէքներն այսօր օտարացած վիճակում են։ Աւելի վաղ մենք խօսեցինք եկեղեցիները մզկիթի վերածելու օրինակների մասին․․․ Ես այս արժէքները տեսնում եմ որպէս այս հողերի մի մասնիկ։ Միշտ կարծել եմ, թէ դա նորմալ մարդկային մօտեցում է։ Նրանք այստեղ են ծնւել-մեծացել, այստեղ սիրահարւել, այս քաղաքի հետ են միաձուլւել։ Օրինակ՝ որպէս Այնթապի խոհանոցի մասնիկ մեզ յայտնի բազմաթիւ ուտեստներ ծանօթ են նաեւ հայերին։ Ցաւօք, ազգայնական մօտեցումն ամէն բան իրար է խառնել։ Եւ մշակոյթը նոյնպէս էապէս տուժել է այս ամէնից»,- գրել է թուրք լրագրողը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։