Print this page
Երեքշաբթի, 07 Օգոստոսի 2018 12:00

Բաշշար Ասադի հրամանով Հալէպի դպրոցներից մէկը կանւանւի հայ հերոսի պատւին

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը կարգադրել է Հալէպի կրթական հաստատութիւններից մէկը անւանել հայ զինւորի Գրիգոր Աշնաքելեանի անունով: 

«alikonline.ir» - Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը կարգադրել է Հալէպի կրթական հաստատութիւններից մէկը անւանել հայ զինւորի Գրիգոր Աշնաքելեանի անունով: Այս մասին ըստ «news.am»-ի յայտնում են «Facebook» սոցիալական ցանցի օգտատատէրերը:

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը եւ առաջին տիկին Ասմա Ասադն այցելել են սիրիական բանակի զոհւած հայ զինւոր Գրիգոր Աշնաքելեանի ընտանիքին: Պետութեան ղեկավարը կարգադրել է  իշխանութիւններին Հալէպի դպրոցներից մէկն անւանել հայ հերոսի պատւին:

Նշենք, որ Սիրիայում արիունալի իրադարձութիւններից առաջ մօտ 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց կէսից աւելին ապրում էր Հալէպում, իսկ միւս կէսը ցրւած էր Լաթաքիայում, Հոմսում, Ղամիշլիում, Հասակէում, Եակուբիէում, Ռաքքայում, Քեսաբում եւ, իհարկէ՝ մայրաքաղաք Դամասկոսում:

Related items

Image Gallery

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ