Print this page
08/08/2018 - 12:10

Լիբանանում ՀՅԴ-ի տարեկան բանակմանը մասնակցում են նաեւ Հայաստանից, Արցախից եւ այլ երկրներից մեկնած դաշնակցականներ

Կիրակի օրը մեկնարկել է ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան կազմակերպած` «Յանձնառու սլացքով» նշանաբանը որդեգրած տարեկան բանակումը:

«alikonline.ir» - Կիրակի օրը մեկնարկել է ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան կազմակերպած` «Յանձնառու սլացքով» նշանաբանը որդեգրած տարեկան բանակումը: Գրում է «yerkir.am»-ը:

ՀՅԴ ԼԵՄ-ի 45-ամեակի առիթով կազմակերպւած բանակմանը մասնակցումէ շուրջ 105 ԼԵՄ-ական:

Բանակման պաշտօնական բացումը կատարւել է Այնճարի ԼԵՄ-ի բանակավայրում`«Մշակ բանւոր» քայլերգով ու Հայաստանի, Լիբանանի եւ ՀՅԴ-ի դրօշներուն բարձրացման արարողութեամբ:

Բանակման ծրագիրը կրում է դաստիարկչական բնոյթ, որն ընդգրկում է դասախօսութիւն, զարգացման մրցոյթ, ինչպէս նաեւ մարզական օրակարգեր:

Բացի ԼԵՄ-ականներից, բանակմանը մասնակցում են նաեւ Հայաստանից, Արցախից, Ջաւախքից, Իրանից եւ Սիրիայից մեկնած դաշնակցական երիտասարդներ:

Յարակից լուրեր