Print this page
13/08/2018

Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր

Ի՞նչ է «ՆերՈւժ»-ը

«ՆերՈւժ» ծրագիրը նախատեսւած է Սփիւռքում բնակւող հայազգի այն երիտասարդ ձեռներէցների համար, որոնք ցանկութիւն ունեն իրենց սթարթափ գաղափարներն ու ծրագրերն իրականացնել Հայաստանում:

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ «Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) հետ համատեղ կազմակերպում է «ՆերՈւժ» ծրագիրը: Ծրագրի իրականացմանն աջակցում են նաեւ «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» հիմնադրամը (IDeA), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), «Impact Hub Yerevan» ընկերութիւնը եւ Հայ-ռուսական համալսարանը:

 

Ի՞նչ է «ՆերՈւժ»-ը

«ՆերՈւժ» ծրագիրը նախատեսւած է Սփիւռքում բնակւող հայազգի այն երիտասարդ ձեռներէցների համար, որոնք ցանկութիւն ունեն իրենց սթարթափ գաղափարներն ու ծրագրերն իրականացնել Հայաստանում:

 

Մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր՝

l 18-35 տարեկան են,

l ազգութեամբ հայ են եւ մշտապէս բնակւում են Հայաստանի սահմաններից դուրս, կամ Հայաստանի Հանրապետութիւն են տեղափոխւել վերջին 6 ամսում,

l սթարթափի հիմնադիրը կամ հիմնադիրներից առնւազն մէկը ազգութեամբ հայ է, առկայ է Հայաստանում կամ Արցախում սթարթափ հիմնելու եւ բնակութիւն հաստատելու պատրաստակամութիւն,

l սթարթափ ծրագրի ոլորտը համապատասխանում է հետեւեալ թիրախային ոլորտներին եւ դրանցից բխող ենթաոլորտներին՝

գիւղատնտեսութիւն, 

զբօսաշրջութիւն,

նորարարական տեխնոլոգիաներ:

 

Որից յետոյ

l Ծրագրերի գնահատման յանձնաժողովի կողմից կընտրւեն մինչեւ հարիւր լաւագոյն աշխատանքներ, որոնք համապատասխանում են ծրագրի կայքէջում նշւած չափանիշներին:

l Ծրագրի մասնակիցները կը ծանօթանան Հայաստանին եւ երկրում գործող բիզնես միջավայրին:

l Լաւագոյն թեկնածուների ընտրութիւնից յետոյ իւրաքանչիւր թիմից 2-ական մասնակից 2018 թ. դեկտեմբերի 16-21-ը կը հրաւիրւի Դիլիջանի միջազգային դպրոց՝ (UWC) սթարթափ ծրագրին մասնակցելու նպատակով:

l Սթարթափ ծրագիրը կը եզրափակւի «պիթչինգի» փուլով, որի ընթացքում յաղթող ճանաչւած մինչեւ 10 լաւագոյն թիմ կարժանանայ Նորարարութեան դրամաշնորհների եւ էկոհամակարգի պարգեւների, որոնք նրանց կը տրւեն Հայաստան կամ Արցախ տեղափոխւելուց յետոյ:

 

Նորարարութեան դրամաշնորհներն ու էկոհամակարգի պարգեւները ներառում են հետեւեալը՝

l Իւրաքանչիւր յաղթող թիմ Հայաստանի կամ Արցախի Հանրապետութիւններում բնակութիւն հաստատելուց յետոյ կը ստանայ դրամաշնորհ՝ մինչեւ 15 միլիոն դրամի չափով:

l Նորարարութեան դրամաշնորհների յաղթողներին կը տրւեն նաեւ էկոհամակարգի պարգեւներ, որոնք ներառում են հետեւեալը՝

- իրաւական եւ հարկային անվճար խորհրդատւութիւն,

- անդամակցութիւն «FAST» սթարթափ-ստուդիային՝ չորս ամիս շարունակ

- ամբողջական «քոուչինգի» ծրագրերից եւ աշխատանքային տարածքից օգտւելու հնարաւորութեամբ,

- «Impat Hub Yerevan» ընկերութիւնում ութ ամսւայ փորձառնուեան հնարաւորութիւն, որտեղ յաղթող թիմերին կը տրամադրւեն աշխատանքային մասնագիտացւած տարածքներ եւ ռեսուրսներ, ինչպէս նաեւ կանցկացւեն մենթորութեան դասընթացներ,

- մենթորութիւն եւ «քոուչինգ»՝ ոլորտի փորձագէտների միջոցով,

- գործընկեր կազմակերպութիւնների կողմից մշտական աջակցութեան ցուցաբերում:

 

Ինչո՞ւ Հայաստան

l Հայրենիք վերադառնալու եւ ապրելու հնարաւորութիւն

l Հայաստանում սփիւռքից ժամանած հայերի համար գործարարութեամբ զբաղւելու իւրայատուկ հնարաւորութիւն

l ՀՀ կառավարութիւնից հզօր աջակցութիւն ստանալու հնարաւորութիւն

l Հայաստան տեղափոխւելու, վերաբնակւելու եւ հիմնւելու հարցում աջակցութիւն

l Հայաստանում աշխատանքային տեղերի ստեղծման հնարաւորութիւն

l Երկրում սթարթափ-էկոհամակարգերի զարգացմանն աջակցութիւն

 

Այսպիսով՝

եթէ դուք ունէք սթարթափ եւ սփիուռքի ներկայացուցիչ էք, ապա բաց մի՛ թողէք այս հնարաւորութիւնը եւ ներկայացրէ՛ք «ներՈՒժ» ծրագրին մասնակցելու յայտը մինչեւ 2018 թւականի սեպտեմբերի 13-ը:

Յայտերի ներկայացման վերաբերեալ մանրամասներին ծանօթանալու համար առաջարկում ենք դիտել տեսանիւթն ու այցելել ծրագրի պաշտօնական կայքէջը՝ www.neruzh.am յղումով:

 

Յարգանքով՝

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւն

Յարակից լուրեր