Print this page
Շաբաթ, 18 Օգոստոսի 2018 09:50

Թուրքիայում լոյս է տեսել Սեւան Նիշանեանի՝ ժամանակակից թուրքերէնի մինչ օրս եղած ամենաընդգրկուն ստուգաբանական բառարանը

Թուրքիայում լոյս է տեսել պոլսահայ յայտնի գրող, լեզւաբան եւ գործարար Սեւան Նիշանեանի հեղինակած թուրքերէնի բառարանի՝ վերանայւած ու թարմացւած նոր հրատարակութիւնը։

«alikonline.ir» - Թուրքիայում լոյս է տեսել պոլսահայ յայտնի գրող, լեզւաբան եւ գործարար Սեւան Նիշանեանի հեղինակած թուրքերէնի բառարանի՝ վերանայւած ու թարմացւած նոր հրատարակութիւնը։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշւած է բառարանը լոյս ընծայած «Liber Plus» հրատարակչատան պաշտօնական ֆէյսբուքեան էջում, «Նիշանեանի բառարան» անւանումը կրող այս գիրքը համարւում է ժամանակակից թուրքերէնի՝ մինչ օրս հրատարակւած ամենաընդգրկուն ստուգաբանական բառարանը։

Գիրքն արդէն վաճառքի է հանւել առցանց հարթակներում ու Թուրքիայի տարբեր քաղաքների գրախանութներում։

Սեւան Նիշանեանը ծնւել է 1956 թւականին Ստամբուլում: Ճարտարապետ Վաղարշ Նիշանեանի որդին է։ Աւարտել է նախ Եէյլի, այնուհետ՝ Կոլումբիայի համալսարանը:

1985 թւականին Նիշանեանը վերադարձել է Թուրքիա՝ պարտադիր զինւորական ծառայութիւն անցնելու համար։ Հետագայ երկու տասնամեակներում նա հանդէս է եկել որպէս գրող եւ ուղեցոյցների խմբագիր։ Լրագրող Թոմաս Գոլցի հետ նա հրատարակել է մի շարք ուղեցոյցներ Թուրքիայի շրջանների մասին։

2004 թ. պարգեւատրւել է Թուրքիայի մարդու իրաւունքների ասոցիացիայի մրցանակով։

Նիշանեանը գրել է «Սխալ Հանրապետութիւն» գիրքը (թուրքերէն «Yanlış Cumhuriyet»), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման առասպելները։ Այն գրւած է 1994 թ., սակայն շրջանառւում էր լուսապատճէնը, մինչեւ որ հնարաւոր եղաւ տպագրել 2008 թ.:

2010 թւականին Նիշանեանը հրատարակել է «Index Anatolicus»-ը՝ Թուրքիայի աւելի քան 16.000 տեղանուններով, որոնք փոխւել են թրքացման քաղաքականութեան պատճառով։ Ներառւած համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակւել եւ ներկայացնում են հազարաւոր աւանդական անուններ, հիմնականում յունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինւել են թուրքական անուններով 20-րդ դարում։

«Index Anatolicus»-ն առցանց է դարձել 2011 թ.: Ներկայիս տւեալների բազան ներառում է աւելի քան 56 հազար քարտէզագրւած տեղանուն։

Related items

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ