Հա
19/08/2018

Սիրիահայ 21-ամեայ Շուշի Բակարեանը վերականգնւող էներգիայով աշխատող սարք է ստեղծել ինքնաթիռների համար

Սիրիական պատերազմի հետեւանքով Կանադա տեղափոխւած սիրիահայ Շուշի Բակարեանն ինքնաթիռների համար սարք է ստեղծել, որն աշխատում է վերականգնւող էներգիայի միջոցով:

«alikonline.ir» - Սիրիական պատերազմի հետեւանքով Կանադա տեղափոխւած սիրիահայ Շուշի Բակարեանն ինքնաթիռների համար սարք է ստեղծել, որն աշխատում է վերականգնւող էներգիայի միջոցով:

«Ventus» կոչւող սարքը, որը նախատեսւած է փոքր ինքնաթիռների համար, քամու ուժի միջոցով հնարաւորութիւն է տալիս օդանաւի ներսում լիցքաւորել բջջային հեռախօսներ, պլանշետներ, «GPS» սարքեր եւ նաւիգացիոն այլ միջոցներ, ինչպէս նաեւ 3-5 աստիճանով սառեցնել օդը: Հաղորդում է «Հորիզոն» պարբերականը:

Շուշին ծնւել եւ մեծացել է Հալէպում, որտեղից ստիպւած հեռացել է՝ 2016 թւականին հիմնական բնակութեան հնարաւորութիւն ստանալով Կանադայում: Այստեղ նա ընդունւել է Կոնկորդիայի համալսարանի տիեզերական ճարտարագիտութեան բաժին, որտեղ սկսել է ուսումնասիրել աւիացիոն, վերականգնւող էներգիայի եւ էներգետիկ շարժիչային համակարգերը:

Շուշին այժմ 21 տարեկան է: Այս տարեսկզբից նա աշխատում է «Stratos Aviation» կոչւող ասոցիացիայում՝ որպէս ադմինիստրատոր: Այս տարի նա հիմնադրել է «Stratos Aerospace Lab» լաբորատորիան, որի նպատակն է խթանել աւիացիայի եւ աւիացիոն տեխնիկայի զարգացումը ուսանողների, ճարտարագէտների, ձեռնարկատերերի համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։