×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
01/09/2018 - 08:00

Ստամբուլի հայկական «Մարմարա»-ն տօնում է հիմնադրման 78-ամեակը

Ստամբուլում լոյս տեսնող հայկական «Մարմարա» օրաթերթն օգոստոսի 31-ին տօնում է 78-ամեակը: Ստամբուլի հայ համայնքում մինչ օրս գործող փոքրաթիւ պարբերականներից մէկը՝ «Մարմարա»-ն հիմնւել է 1940 թւականին՝ լրագրող Սուրէն Շամլեանի կողմից, ում ջանքերով էլ թերթի շուրջ ժամանակին համախմբւեցին ճանաչւած մտաւորականներ: 1967 թւականից մինչ օրս թերթի գլխաւոր խմբագրի պաշտօնը ստանձնում է Ռոպեր Հատտէճեանը: 

«alikonline.ir» - Ստամբուլում լոյս տեսնող հայկական «Մարմարա» օրաթերթն օգոստոսի 31-ին տօնում է 78-ամեակը: Ստամբուլի հայ համայնքում մինչ օրս գործող փոքրաթիւ պարբերականներից մէկը՝ «Մարմարա»-ն հիմնւել է 1940 թւականին՝ լրագրող Սուրէն Շամլեանի կողմից, ում ջանքերով էլ թերթի շուրջ ժամանակին համախմբւեցին ճանաչւած մտաւորականներ: 1967 թւականից մինչ օրս թերթի գլխաւոր խմբագրի պաշտօնը ստանձնում է Ռոպեր Հատտէճեանը: Գրում է «Արմէնպրես»-ը:

Այս տարիների ընթացքում «Մարմարա»-ն ոչ միայն խոշորացոյցի տակ է պահել Ստամբուլի հայ համայնքում տեղի ունեցող կարեւորագոյն իրադարձութիւնները՝ իր էջերում լայնօրէն լուսաբանելով դրանք, այլեւ դարձել է այն դարբնոցը, որտեղ ձեւաւորւեց ստամբուլահայ նոր գրականութիւնը: Թերթում մինչ օրս լոյս են տեսնում հայագիտական յօդւածներ, գրական ստեղծագործութիւններ:

«Մարմարա» թերթը, լինելով հարազատ համայնքի մտահոգութիւնների անմիջական արտայայտողը, անմասն չի մնացել փորձութիւններից: Նա դիմակայել է թէ՛ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թուրքիայում պետականօրէն խրախուսւող ազգայնամոլութեան պոռթկումների, թէ՛ 1955 թ. սեպտեմբերի 6-ին Ստամբուլում իշխանութեան հրահանգով թուրք խուժանի կազմակերպած խժդժութիւնների եւ թէ՛ յաջորդ տարիների պետական յեղաշրջումների շրջաններում:

Համատարած բռնութեան պայմաններում հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների հետ իրենց գործունէութիւնը դադարեցրին նաեւ թուրքական մի շարք թերթերի խմբագրութիւնները: Հակառակ այդ ամէնին, սակայն, «Մարմարա» օրաթերթը, շնորհիւ հաւասարակշիռ դիրքորոշման, կարողացաւ շարունակել իր «հանդիպումներն» ընթերցողների հետ: Ներկայում թերթն ունի համացանցային էջ, իսկ 2001 թ.-ից հրատարակում է նաեւ թուրքերէն մէկշաբաթեայ յաւելւածը` «Նոր Մարմարա»-ն, որում ընդգրկւում են շաբաթւայ կարեւորագոյն իրադարձութիւնները: Յաւելւածը հասցէագրւած է թրքախօս հայերին, ովքեր չեն կարողանում կարդալ հայերէն, սակայն ցանկանում են հաղորդակից դառնալ հայ կեանքին:

Յարակից լուրեր