Հա
04/09/2018 - 08:55

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահին

Սեպտեմբերի 2-ին, Արամ Ա Վեհափառ Հայրապետը, Անթիլիասի Ս. Աստուածածին վանքում ընդունել է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանին, որին ընկերակցում էր Լիբանանի Հայ Դատի յանձանախմբի պատւիրակութիւնը:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 2-ին, Արամ Ա Վեհափառ Հայրապետը, Անթիլիասի Ս. Աստուածածին վանքում ընդունել է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանին, որին ընկերակցում էր Լիբանանի Հայ Դատի յանձանախմբի պատւիրակութիւնը: Տեղեկացնում է «Ազդակ»-ը:

Հիւրերը նախ մասնակցել են վանքի մատուռում մատուցւած ս. եւ անմահ պատարագին, որից յետոյ հանդիպել են Վեհափառ Հայրապետի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել Արցախի դիմագրաւած մարտահրաւէրներին եւ այնտեղ իրագործւող ծրագրերին: Ներկաները նաեւ ունկնդրել են Արցախի Հանրապետութեան անկախութեան 27-ամեակի առիթով Վեհափառ Հայրապետի ուղղած պատգամը:

Յայտնենք, որ սեպտեմբերի 1-ին Վեհափառ Հայրապետին էր այցելել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի անդամներից Դաւիթ Իշխանեանը եւ նրան էր նւիրել յուշանւէր՝ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։