Հա
10/09/2018 - 11:20

Թուրք նախարարը մասնակցել է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Երէկ՝ սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարւայ դադարից յետոյ մատուցւած պատարագին ի թիւս բազմահազար հիւրերի, ներկայ էր գտնւել նաեւ Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։ 

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարւայ դադարից յետոյ մատուցւած պատարագին ի թիւս բազմահազար հիւրերի, ներկայ էր գտնւել նաեւ Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։ Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»-ը:

Լրագրողների հետ զրոյցում Էրսոյը անդրադառնալով պատարագին, ասել է.

«Մենք 1000 տարի մեր հայ եղբայրների հետ Անատոլիայի (նկատի ունենալով Արեւմտեան Հայաստանը-խմբ.) հողերում կերտում ենք ընդհանուր պատմութիւն եւ մշակոյթ։ Ինչպէս նախկին օրերին, այնպէս էլ այսօր, շարունակում ենք յարգանք ցուցաբերել մեր հայ եղբայրների դաւանանքի ազատութիւնների, այնպէս էլ մշակութային արժէքների նկատմամբ։ Այդ տեսանկիւնից շատ երջանիկ ենք»,- ասել է թուրք նախարարը։

Նա ընդգծել է, որ Վանը զբօսաշրջութեան տեսանկիւնից շատ կարեւոր դեր ունի Թուրքիայում։ Ըստ նրա՝ իր պաշտօնավարման ընթացքում Վանում արդէն մի շարք լուրջ ներդրումներ են իրականացւել։ 

Ըստ նախարարի՝ առաջիկայ տարւայ ընթացքում Թուրքիայի 6 շրջաններում իրականացւելու են խոշոր նախագծեր, որոնցից մէկը Վանում է լինելու։ Նախարարը նկատել է տւել, որ նախկինում, երբ անվտանգութեան խնդիր չկար, Վանը գրաւում էր մի շարք զբօսաշրջիկների ուշադրութիւնը։ 

Նա վստահութիւն է յայտնել, որ առաջիկայում Վանում  զբօսաշրջութիւնը աւելի կը զարգանայ։ Էրսոյի կարծիքով, դրան կը նպաստի այն, որ ըստ նրա՝ Թուրքիան յաջողութեամբ պայքարում է «ահաբեկչութեան» դէմ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։