Հա
11/09/2018 - 09:50

Թուրքիայում հիմնադրւել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրութիւններ հրատարակող հայկական հրատարակչատուն

Թուրքիայում հիմնադրւել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրութիւններ ու գրքերի թարգմանութիւններ հրատարակող «Փրկիչ» հայկական հրատարակչութիւնը։ Այն հիմնադրւել է Դերսիմի հայերի միութեան հիմնադիր ու նախկին նախագահ Միրան Գիւլթեկինի կողմից: 

«alikonline.ir» - Թուրքիայում հիմնադրւել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրութիւններ ու գրքերի թարգմանութիւններ հրատարակող «Փրկիչ» հայկական հրատարակչութիւնը։ Այն հիմնադրւել է Դերսիմի հայերի միութեան հիմնադիր ու նախկին նախագահ Միրան Գիւլթեկինի կողմից: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։

Յայտնի է, որ հրատարակչութիւնն արդէն հասցրել է լոյս ընծայել իր առաջին գիրքը՝ Վարդգէս Անդրէասեանի Դերսիմի մասին յուշերը, որոնց բնօրինակը հայերէն է։ «Դերսիմի ողբը-1915» գրքի թուրքերէն թարգմանութեամբ զբաղւել է Տիրան Լոքմագեոզեանը։

«Մահմեդականացւած հայերի մասին պատմութիւնները վերջին տարիներին ջրի երես դուրս եկան։ Խօսելու, պատմելու ու գրելու ընթացքում տեսնում ենք, որ շատ-շատ պատմութիւններ կան։ Երբ մարդիկ սկսում են պատմել, թէկուզ մի քիչ, վէրքը լաւանում է։ Պատմելն ու իրար հասկանալը հրատարակւած ամէն պատմութեան հետ պէտք է աւելի հեշտանայ»,- ասել է Գիւլթեկինն «Ակօս»-ի հետ զրոյցում։

Հրատարակչութիւնը նպատակ ունի լոյս ընծայել Դերսիմի պատմութեան ու դերսիմահայութեան մասին թէ՛ Թուրքիայում արւած հետազօտութիւններ, թէ՛ Հայաստանում ու Սփիւռքում հրատարակւած, բայց դեռեւս թուրքերէն թարգմանութիւն չունեցող գրքեր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։