Հա
12/09/2018 - 09:30

Չիկագոյում Երեւանեան պուրակ է բացւել

Նախօրէին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագօ մեգապոլիսում բացւել է Երեւանեան պուրակ։ Նախաձեռնութիւնը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետութեան պատւաւոր հիւպատոսութեանը եւ Բիզնես Արմենիա հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաեւ տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանութիւնները։ «Chicago-Yerevan» անգլերէն նշագրումով Հայաստանում պատրաստւած վեց նստարաններ են տեղադրւել պուրակում։

«alikonline.ir» - Նախօրէին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագօ մեգապոլիսում բացւել է Երեւանեան պուրակ։ Նախաձեռնութիւնը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետութեան պատւաւոր հիւպատոսութեանը եւ Բիզնես Արմենիա հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաեւ տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանութիւնները։ «Chicago-Yerevan» անգլերէն նշագրումով Հայաստանում պատրաստւած վեց նստարաններ են տեղադրւել պուրակում։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան լրատւութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութիւնից:

Բացմանը ելոյթով հանդէս եկան ՀՀ պատւաւոր հիւպատոս Օսկար Թաթոսեանը, ԱՄՆ Արեւելեան ափի Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարոյր Սարգսեանը, նկարչուհի Ջէքի Քազարեանը, Չիկագոյի քաղաքային պուրակների տեսչութեան աշխատակից Րաֆֆի Սարաֆեանը։

Իր ելոյթում պատւոյ հիւպատոս Օսկար Թաթոսեանը շեշտեց, որ ՀՀ ներկայացուցչութիւնն աշխատանք է տանում նաեւ տուրիզմի, գիւղատնտեսութեան եւ բարձր տեխնոլոգիաների ասպարէզում երկկողմ կապերի զարգացման ուղղութեամբ։ Պարոյր Սարգսեանի բնորոշմամբ հայկական այգին կը նպաստի Երեւանի ու Չիկագոյի միջեւ բարեկամութեան ընդլայնմանը։

Խորհրդանշական է, որ նոյն պուրակում է գտնւում նաեւ Արգօ Թի թէյարանը, որը հիմնադրւել է ամերիկահայ գործարարի կողմից։

 

Յարակից լուրեր

  • Չիկագոյի փողոցներից մէկը վերանւանել են հայ Հարոլդ Բեզազեանի պատւին
    Չիկագոյի փողոցներից մէկը վերանւանել են հայ Հարոլդ Բեզազեանի պատւին

    Չիկագոյի փողոցներից մէկը վերանւանել են  հայկական արմատներով Երկրոդ Համաշխարհային պատերազմի ամերիկացի հերոս Հարոլդ Բեզազեանի պատւին: Լէյտենանտ Բեզազեանը պարգեւատրւել է «Purple Heart» եւ «Բրոնզէ աստղ» մեդալներով: 

  • «Apple»-ի՝ Չիկագոյում կառուցւող խանութի տանիքն ունի ահռելի «MacBook»-ի տեսք
    «Apple»-ի՝ Չիկագոյում կառուցւող խանութի տանիքն ունի ահռելի «MacBook»-ի տեսք

    Բրիտանական «Foster+Partners» ճարտարապետական բիւրօն ինքնատիպ դիզայներական լուծում է առաջարկել ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութեան նոր խանութի տանիքի համար: Չիկագոյում գտնւող խանութի տանիքն ահռելի «MacBook»-ի տեսք ունի:

  • Երուսաղէմի հայկական թաղամասի պահպանութեան համար աճուրդի են հանւել Էլիա Գահվեջեանի աշխատանքները
    Երուսաղէմի հայկական թաղամասի պահպանութեան համար աճուրդի են հանւել Էլիա Գահվեջեանի աշխատանքները

    Երուսաղէմի հայկական թաղամասի պահպանութեանը նւիրւած «Save the ArQ» նախաձեռնութեան կողմից Չիկագոյում կազմակերպւած դրամահաւաք-միջոցառմանը աճուրդի են հանւել երուսաղէմցի լուսանկարիչ, Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Էլիա Գահվեջեանի աշխատանքները: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ աճուրդին ներկայացւած լուսանկարները եղել են յայտնի լուսանկարչի երեք հազար աշխատանքներից բաղկացած հաւաքածուից:

  • ԱՄՆ-ի քաղաքներ, որոնք ամենավատն են գնահատւել ապրելու համար
    ԱՄՆ-ի քաղաքներ, որոնք ամենավատն են գնահատւել ապրելու համար

    Բազմաթիւ մարդիկ նախընտրում են տեղափոխւել խոշոր քաղաքներ՝ իրականացնելու իրենց երազանքները, սակայն մեծ քաղաքներում բնակւելն այնքան էլ հեշտ չէ: Որպէս կանոն՝ շատ վայրերում դժւար է աշխատանք գտնել, եղանակն ահաւոր է, եւ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհը ոչ-միշտ է հեշտ եւ ապահով:
    Այս մասին գրել է «viralnova.com»-ը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի ապրելու համար ամենավատ քաղաքները՝ ըստ վարկանշային աղիւսակի:

  • Չիկագոյում մահացել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած՝ 107-ամեայ Հելէն Պալոյեանը
    Չիկագոյում մահացել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած՝ 107-ամեայ Հելէն Պալոյեանը

    Չիկագոյում 107 տարեկանում իր մահկանացուն կնքեց Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած՝ Հելէն Պալոյեանը: Այս մասին տեղեկացրել է «Չիկագօ թրիբիւն» օրաթերթը, որը այս առթիւ հրապարակել է «Չիկագոյում ապրող հարիւրամեայ Հելէն Պալոյեանին՝ Հայոց Ցեղասպանութեան վերջին վերապրողին, յարգանքի տուրք են մատուցել» խորագրով յօդւածը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։