×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
12/09/2018 - 09:30

Չիկագոյում Երեւանեան պուրակ է բացւել

Նախօրէին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագօ մեգապոլիսում բացւել է Երեւանեան պուրակ։ Նախաձեռնութիւնը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետութեան պատւաւոր հիւպատոսութեանը եւ Բիզնես Արմենիա հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաեւ տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանութիւնները։ «Chicago-Yerevan» անգլերէն նշագրումով Հայաստանում պատրաստւած վեց նստարաններ են տեղադրւել պուրակում։

«alikonline.ir» - Նախօրէին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագօ մեգապոլիսում բացւել է Երեւանեան պուրակ։ Նախաձեռնութիւնը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետութեան պատւաւոր հիւպատոսութեանը եւ Բիզնես Արմենիա հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաեւ տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանութիւնները։ «Chicago-Yerevan» անգլերէն նշագրումով Հայաստանում պատրաստւած վեց նստարաններ են տեղադրւել պուրակում։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան լրատւութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութիւնից:

Բացմանը ելոյթով հանդէս եկան ՀՀ պատւաւոր հիւպատոս Օսկար Թաթոսեանը, ԱՄՆ Արեւելեան ափի Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարոյր Սարգսեանը, նկարչուհի Ջէքի Քազարեանը, Չիկագոյի քաղաքային պուրակների տեսչութեան աշխատակից Րաֆֆի Սարաֆեանը։

Իր ելոյթում պատւոյ հիւպատոս Օսկար Թաթոսեանը շեշտեց, որ ՀՀ ներկայացուցչութիւնն աշխատանք է տանում նաեւ տուրիզմի, գիւղատնտեսութեան եւ բարձր տեխնոլոգիաների ասպարէզում երկկողմ կապերի զարգացման ուղղութեամբ։ Պարոյր Սարգսեանի բնորոշմամբ հայկական այգին կը նպաստի Երեւանի ու Չիկագոյի միջեւ բարեկամութեան ընդլայնմանը։

Խորհրդանշական է, որ նոյն պուրակում է գտնւում նաեւ Արգօ Թի թէյարանը, որը հիմնադրւել է ամերիկահայ գործարարի կողմից։

 

Յարակից լուրեր