Հա
13/09/2018 - 10:20

Հայազգի Քրիստա Յարութիւնեանը նշանակւել է ԱՄՆ Ռեդֆորդ քաղաքի դատաւոր

ԱՄՆ Միչիգան նահանգի Ռեդֆորդ քաղաքում հայազգի Քրիստա Յարութիւնեանը դատաւոր է նշանակւել 17-րդ թաղամասի դատարանում: 

«alikonline.ir» - ԱՄՆ Միչիգան նահանգի Ռեդֆորդ քաղաքում հայազգի Քրիստա Յարութիւնեանը դատաւոր է նշանակւել 17-րդ թաղամասի դատարանում: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է ամերիկեան «Fox47 News»-ը:

«Քրիստան ներկայացել է որպէս օրէնքի ամուր գիտելիքներով եւ իրաւաբանական մասնագիտութեանը նւիրւած անձ: Այս յատկանիշների շնորհիւ նա հիանալի տարածքային դատաւոր կը լինի»,- Յարութիւնեանի մասին ասել է նահանգապետ Րիք Սնայդէրը:

Քրիստա Յարութիւնեանը 1998 թւականից եղել է «Haroutunian Licata Haroutunian» պրոֆեսիոնալ իրաւաբանական խորհրդատվական ընկերութեան բաժնետէր: 2013 թւականից գլխաւոր դատախազութեան Միչիգանի դեպարտամենտում եղել է գլխաւոր դատախազի յատուկ օգնական:

Յարութիւնեանը Միչիգանի իրաւաբանների նահանգային կառավարական մարմնի անդամ է. 2015 թւականից եղել է Ղեկավարների խորհրդի անդամ: Նա նաեւ անդամակցում է Դեթրոյթ նահանգի, Օքլենդի եւ Հայ-ամերիկեան իրաւաբանների կառավարական մարմիններին: Նա Հայ օգնութեան միութեան յանձնաժողովի անդամ է, 2011 թւականից ի վեր՝ նաեւ Միչիգանի կանանց յանձնաժողովի անդամ:

Քրիստա Յարութիւնեանը 1993 թւականին Միչիգանի համալսարանում ստացել է բակալաւրի աստիճան, 1998 թւականին էլ աւարտել է Միչիգանի պետական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։