Հա
18/09/2018 - 14:10

«Հայերը միշտ հաւատարիմ են եղել Քրիստոսին». Հռոմի պապը շնորհաւորել է մխիթարեանականներին

«Մխիթարեան միաբանութեան քահանաներն առատաձեռնօրէն բարութիւն, լոյս, գիտելիքներ եւ գթասրտութիւն են շնորհել հաւատացեալներին»,- ասել է Հռոմի պապը:

«alikonline.ir» - Հայ կաթոլիկ քահանաներին մշտապէս մերձեցրել են մի կրօնի` քրիստոնէութեան տարբեր ճիւղերը։

Մխիթարեան միաբանութեան քահանաներն առատաձեռնօրէն բարութիւն, լոյս, գիտելիքներ եւ գթասրտութիւն են շնորհել հաւատացեալներին։ Այս մասին նշւած է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Ա-ի` Մխիթարեանների միաբանութեան 300-ամեակի կապակցութեամբ յղած ուղերձում։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Այդ միաբանութիւնը հիմնել է Մխիթար Սեբաստացին 1718 թւականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

«Սեբաստացին պատմութեան մէջ մնացել է որպէս իր ժողովրդի լոյսի եւ բարութեան կրող։ Նա հարուստ ժառանգութիւն է թողել աստւածաբանութեան, փիլիսոփայութեան, պատմութեան եւ բանասիրութեան վերաբերեալ։ Այդ աշխատութիւնները իւրայատուկ կամուրջ են արեւելեան եւ արեւմտեան քրիստոնեաների միջեւ։ Մխիթարեանականները էկումենիզմի, քրիստոնէութեան բոլոր ճիւղերի մերձեցման ներկայացուցիչներ են։ Այդ ճանապարհին պատահել են թիւրըմբռնումներ, բարդութիւններ, բայց այդ ամէնը յաղթահարւել է»,- յաւելել է Հռոմի պապը։

«Յուսով եմ, որ հաւատի ջահը կը լուսաւորի հայ ժողովրդի մացառոտ, բայց ծաղկուն ուղին, որը հաւատարիմ է մնում Քրիստոսին, ուսումնասիրում եւ տարածում է Աստծոյ խօսքը»,- ասւում է Ֆրանցիսկոս առաջին ուղերձում:

«Քրիստոսը երբեք չի լքում փոթորիկների եւ սպառնալիքների ժամանակ։ Նա միշտ մեզ հետ է։ Միայն համերաշխութեան եւ ներդաշնակութեան մէջ է հնարաւոր յաղթահարել անտարբերութիւնը»,- ասւում է կարդինալ Լէոնարդ Սանդրիի ուղերձում։

Մխիթարեանների միութեան Մայր աթոռի պատւիրակ Պողոս-Լեւոն Զեքիեանն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։