Հա
18/09/2018 - 09:00

Լոնդոնի Թագաւորական քոլեջում փորձաքննւել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհ»-ին միանալու ռազմավարութիւնը

2018 թ. սեպտեմբերի 12-ից 16-ը Լոնդոնի Թագաւորական քոլեջի եւ «Մեծ Բրիտանիայի չինագիտութեան ասոցիացիայի» յատուկ հրաւէրքով Լոնդոն էր ժամանել «Չինաստան-Եւրասիա քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակեանը, ով ներկայ բրիտանացի եւ հրաւիրւած արտասահմանցի գիտնականներին, դիւանագէտներին ներկայացրեց «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան ֆինանսական ռեսուրսները եւ Հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցութեան հեռանկարները» հետազօտութիւնը:

«alikonline.ir» - 2018 թ. սեպտեմբերի 12-ից 16-ը Լոնդոնի Թագաւորական քոլեջի եւ «Մեծ Բրիտանիայի չինագիտութեան ասոցիացիայի» յատուկ հրաւէրքով Լոնդոն էր ժամանել «Չինաստան-Եւրասիա քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակեանը, ով ներկայ բրիտանացի եւ հրաւիրւած արտասահմանցի գիտնականներին, դիւանագէտներին ներկայացրեց «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան ֆինանսական ռեսուրսները եւ Հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցութեան հեռանկարները» հետազօտութիւնը, որի նպատակն է ճանապարհային ռազմավարական քարտէզ հանդիսանալ, որի միջոցով Հայաստանը կը խթանի Հայ-չինական տնտեսական համագործակցութիւնը։

Գիտաժողովի հրաւիրւած բանախօսների թւում էին Իւնիւն Ջոուն (Օքսֆորդի համալսարան), Հեաֆէր Ինւուդը (Քեմբրիջի համալսարան), Սիալին Ջանը (Նոթինգհեմի համալսարան), Նադիա Սարթորեթթին (Ժնեւի համալսարան) Ջոնաթհան Չափփէլը (Լոնդոնի Թագաւորական քոլեջ), Լէյ Սիէն (Չինաստանի գիտութիւնների ակադեմիա) Ջերոմէ Դոյոնը (Օքսֆորդի համալսարան),  Նիկոլաս Մկգիին (Տորոնտոյի համալսարան), Ռաքէլ Հարրիսը (Լոնդոնի համալսարան), Ալեքսանդրա Կուբատը (Լոնդոնի Թագաւորական քոլեջ), Հելենա Լոպէսը (Օքսֆորդի համալսարան) եւ այլք։

Լոնդոնի Թագաւորական քոլեջը Մեծ Բրիտանիայի լաւագոյն բուհերից է։

Մհեր Սահակեանը ղեկավարում է «Չինաստան-Եւրասիա քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհրուրդ» հիմնադրամը։ Միջազգային յարաբերութիւնների մասնագիտացմամբ գիտական թեզ է պաշտպանել Չինաստանի Նանծինի համալսարանում, 2018 թ․ օգոստոսին հայերէն լեզւով լոյս է տեսել նրա «Չինաստանի Մէկ գօտի, մէկ ճանապարհ նախաձեռնութիւնը եւ Հայաստանը» գիրքը։

Յարակից լուրեր

  • Առանձնացած յոբելեարը
    Առանձնացած յոբելեարը

    «Այս տարի, Աստուծոյ կամքով, Լեւոն Շանթի ծննդեան 150-ամեակն է: Լեւոն Շանթի մասին խօսելով Աստուծոյ խօսք ընել արդէն ինքնին սրբապղծութիւն է. ան անսրբագրելի անաստուած մըն էր. անոր հաւատքը վերապահուած էր բացառաբար մարդ էակին. անոր կամքին, անոր աշխատանքին, անոր տեւական վերելքին: Այսպէս՝ Լեւոն Շանթ իր կամքով ու որոշումով իր ծնունդը պաշտօնապէս տեղափոխած էր մէկ տարի ետք՝ 1870-ին. այդ թուականը, կ’երեւի, աւելի հաճելի կը թուէր իրեն: 

  • Երեւանը յուսալի է, Բաքուն՝ անկանխատեսելի. «Մետաքսի ճանապարհի» չինական տեսլականը
    Երեւանը յուսալի է, Բաքուն՝ անկանխատեսելի. «Մետաքսի ճանապարհի» չինական տեսլականը

    «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու գործարկումը ոչ միայն Հայաստանը Պարսից ծոցն ու Սեւ ծովը կապող կարեւորագոյն տարանցումային հանգոյց կը դարձնի, այլեւ դուրս կը հանի հանրապետութիւնը տրանսպորտային շրջափակումից, ինչը կը ջախջախի Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերը։

  • Պետականութեանը սատար կանգնելով` կը կարողանանք 1919-ի հռչակագրի խորհուրդն իրականութիւն դարձնել ապագայ սերունդների համար
    Պետականութեանը սատար կանգնելով` կը կարողանանք 1919-ի հռչակագրի խորհուրդն իրականութիւն դարձնել ապագայ սերունդների համար

    1919-ին, երբ հռչակւեց Միացեալ Հայաստանի ակտը, այն այդ ժամանակ, միանշանակ, իրատեսական գաղափար էր, իսկ դրա ապացոյցը 1920-ի օգոստոսի 10-ի` Սեւրի պայմանագիրն ու նոյեմբերի 22-ի` Վուդրօ Վիլսոնի իրաւավճիռն էին:

  • Կիրօ Մանոյեան. «Անհրաժեշտ է պետականօրէն նշել իրաւական ակտերի 100-ամեակները»
    Կիրօ Մանոյեան. «Անհրաժեշտ է պետականօրէն նշել իրաւական ակտերի 100-ամեակները»

    ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել Հ.Յ. Դաշնակցութեան եւ ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի կողմից նախաձեռնած «Միացեալ Հայաստանի անկախութեան` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմութիւն եւ արդիականութիւն» գիտաժողովը, որը նւիրւած է Անկախ, Միացեալ Հայաստանի հռչակման 100-ամեակին: Գիտաժողովը նպատակ ունի քննարկել ակտի պատմական կարեւորութիւնը, հասկանալ դրա քաղաքական նշանակութիւնը, հեռանկարները եւ այլն:

  • «Միասնականութեան գաղափարը կարեւորելով` գիտաժողովը տեղին եմ համարում». Աշոտ Մելքոնեան
    «Միասնականութեան գաղափարը կարեւորելով` գիտաժողովը տեղին եմ համարում». Աշոտ Մելքոնեան

    Ճակատագրի բերումով, դեռեւս 4-րդ դարից սկսած, մեր ժողովուրդը բաժանւած է եղել Արեւմտեան ու Արեւելեան Հայաստանների: Ցաւօք, դա նաեւ 16-րդ դարում կրկնւեց, ու 17-ում Հայաստանը կրկին վերաբաժանւեց, այս անգամ` Սեֆեան Պարսկաստան ու Օսմանեան կայսրութեան միջեւ. ՀՅ Դաշնակցութեան եւ ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի կողմից նախաձեռնւած «Միացեալ Հայաստանի անկախութեան` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմութիւն եւ արդիականութիւն» գիտաժողովի ժամանակ «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։