Հա
18/09/2018 - 09:40

Հարւարդում կը քննարկեն Հայաստանի թաւշեայ յեղափոխութիւնը

ԱՄՆ Հարւարդի համալսարանում սեպտեմբերի 27-ին քննարկում կը կազմակերպւի՝ «Հայաստանի թաւշեայ յեղափոխութիւնը 6 ամիս անց. Լուրերից այն կողմ» թեմայով:

«alikonline.ir» - ԱՄՆ Հարւարդի համալսարանում սեպտեմբերի 27-ին քննարկում կը կազմակերպւի՝ «Հայաստանի թաւշեայ յեղափոխութիւնը 6 ամիս անց. Լուրերից այն կողմ» թեմայով: Քննարկումը կը վարի Հարւարդի համալսարանի Յարակից արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների ֆակուլտետում հայերէնի դասախօս դոկտոր Լիզա Գուլեսերեանը, կը մասնակցեն նաեւ Հարւարդի Քենեդիի համալսարանից Անուշ Համբարեանը եւ Յարութ Մանուկեանը, ինչպէս նաեւ Սթոունհիլ համալսարանի քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութիւնների պրոֆեսոր դոկտոր Աննա Օհանեանը:

Միջոցառումը կազմակերպւում է Հայագիտական ուսումնասիրութիւնների եւ հետազօտութիւնների ազգային ընկերակցութիւնը (NAASR)՝ Գալուստ Գիւլբենկեան հիմնադրամի եւ ՀԲԸՄ երիտասարդ մասնագէտների` Բոստոնում գործող Ընտրական բարեփոխումների հասարակութեան եւ Հարւարդի հայ ուսանողների ասոցացիայի համատեղ ֆինանսաւորմամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարւելու մամուլի հրապարակումներից զատ որոշ կարեւորագոյն խնդրների՝ ներառեալ համակարգային եւ կառուցւածքային փոփոխութիւնները, որոնք պէտք է տեղի ունենան, որպէսզի հզօրացնեն Հայաստանի ժողովրդավարութիւնը:

Անդրադարձ կը լինի նաեւ Հայաստանի ընտրական օրէնսգրքի փոփոխութիւններին, Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ եղած դժւարութիւններին, կոռուպցիայի դէմ պայքարին, գենդերային անհաւասարութեան խնդիրներին եւ այլն:

Յարակից լուրեր

  • Զատուլին. «Երեւանի խօսքն ու գործը հակասում են իրար»
    Զատուլին. «Երեւանի խօսքն ու գործը հակասում են իրար»

    ՌԴ Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինը «TVNZ»-ի հետ զրոյցում անդրադարձել է ՀՀ-ում կատարւող իրադարձութիւններին: 

  • «Հայրենիքը ձեզ չի մոռանայ»
    «Հայրենիքը ձեզ չի մոռանայ»

    Հետեւելով Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու արդիւնքին, մտաբերեցի մեր հանգուցեալ ընկերոջ՝ Վահան Յովհաննիսեանի խօսքերը։ Ամէն անգամ երբ իրականացնէինք աշխատանք մը, որ կը սատարէր Արցախի, Հայաստանի կամ Սփիւռքի տնտեսական վերելքին, պաշտպանական հզօրացման, քաղաքական-դիւանագիտական նուաճումին, Վահանը քնքուշ ժպիտով մը կ՚ըսէր, «Տղերք, հայրենիքը ձեզ չի մոռանայ»։

  • Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները
    Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները

    Հայաստանում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները:

  • «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»
    «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»

    «Հայոց աշխարհ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Ինչպէս է կայացւել երկրորդ նախագահին փակի տակ առնելու որոշումը։ Սա այն դէպքն է, երբ մեկնաբանութիւններն իսկապէս աւելորդ են։   

  • «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»
    «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»

    «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանն թերթի այսօրւայ համարի խմբագրականում գրում է. «Մեր թւային դարում ընտրութիւններից առաջ յայտարարւող «լռութեան օրը», իհարկէ, հնացած երեւոյթ է, եւ օրէնքի այդ պահանջն իր բուն նպատակին չի ծառայում: Այսինքն՝ «համացանցում նստած» մարդիկ չեն պատրաստւում ինքնամփոփւել, կենտրոնանալ եւ մտքերը կարգի բերել՝ որոշելու համար, թէ ում են պատրաստւում ընտրել: Տեղեկատւական աղմուկը ինչպէս «բզզում է» բոլորիս ականջներում, այնպէս էլ այսօր շարունակում է իր «բզզոցը», եւ անիմաստ է խոչընդոտել քարոզչութեանն ու հակաքարոզչութեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։