Հա
30/09/2018 - 08:00

Արցախի պողոտայ Գլենդէլի կենտրոնում. Գլենդէլի քաղաքապետարանը փոխել է նախկին Մերիլենդի պողոտայի ցուցանակները

Ամերիկայի Միացեալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Գլենդէլ քաղաքի կենտրոնական պողոտաներից մէկն վերանւանւել է եւ այսուհետ կը կոչւի Արցախի պողոտայ:

«alikonline.ir» - Ամերիկայի Միացեալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Գլենդէլ քաղաքի կենտրոնական պողոտաներից մէկն վերանւանւել է եւ այսուհետ կը կոչւի Արցախի պողոտայ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, նախկին Մերիլենդի պողոտան այսուհետ կը կոչւի Արցախի պողոտայ:

Գլենդէլի քաղաքապետարանի աշխատակիցներն արդէն փոխել են Մերիլենդի պողոտայի ցուցանակները: 

Աւելի վաղ Գլենդէլի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քւէարկել Վիլսոն եւ Հարւարդ փողոցների միջեւ գտնւող Մերիլենդ պողոտան Արցախի փողոց վերանւանելու գործընթացն սկսելու օգտին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։