Հա
08/10/2018 - 15:30

Անթիլիասի Մայրավանքում հոգեհանգիստ՝ Շառլ Ազնաւուրի յիշատակին

Կիրակի, հոկտեմբերի 7-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն, մի քանի օր առաջ իր հոգին աւանդած աշխարհահռչակ երգիչ՝ Շառլ Ազնաւուրի հոգու համար։

«alikonline.ir» - Կիրակի, հոկտեմբերի 7-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն, մի քանի օր առաջ իր հոգին աւանդած աշխարհահռչակ երգիչ՝ Շառլ Ազնաւուրի հոգու համար։ Տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պաշտօնական կայքէջը:

Յայտնենք, որ Շառլ Ազնաւուրը ամէն անգամ, երբ Լիբանան էր այցելում, այցելում էր նաեւ Մայրավանք եւ հանդիպում էր ունենում Վեհափառ Հայրապետների հետ։

Նշենք, որ երջանկայիշատակ. Տ. Տ. Խորէն Ա կաթողիկոսը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Իշխանի Կարգ»-ի շքանշանով պարգեւատրել է Շառլ Ազնաւուրին։ Մեծ երաժշտի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի միջեւ վերջին հանդիպումը տեղի ունեցաւ շուրջ երեք տարի առաջ։

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն
    Հոգեհանգստեան արարողութիւն

    Կիրակի, 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

  • Հոգեհանգստեան արարողութիւն Գառնիկ Բադալեանի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն Գառնիկ Բադալեանի յիշատակին

    Օրեր առաջ յանկարծամահ եղաւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման գործում մեծ վաստակ ունեցող եւ վերջերս Թուրքմենստանում, որպէս Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պաշտօնավարող Գառնիկ Բադալեանը:

    Սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձաւ նորոգ հանգուցեալ Գառնիկ Բադալեանի ծաւալած աշխատանքներին: Այնուհետեւ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

  • Շառլ Ազնաւուրի անւան հրապարակ է բացւել Շաւիլ քաղաքում
    Շառլ Ազնաւուրի անւան հրապարակ է բացւել Շաւիլ քաղաքում

    Յունիսի 21-ին Ֆրանսիայի Շաւիլ քաղաքում տեղի ունեցաւ Շառլ Ազնաւուրի անւան հրապարակի բացման արարողութիւնը, որին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաջեանը, Շաւիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյէն, ինչպէս նաեւ Օ-դը-Սէն դեպարտամենտի պատգամաւոր Ժակ Մերը։

  • Շառլ Ազնաւուրի 95-ամեակի կապակցութեամբ Փարիզում յուշատախտակ կը բացւի
    Շառլ Ազնաւուրի 95-ամեակի կապակցութեամբ Փարիզում յուշատախտակ կը բացւի

    Մեծ արտիստի 95-ամեակի առթիւ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնաւուր» հիմնադրամի հետ, Ազնաւուրի ծննդեան օրւայ նախօրէին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպում է մի շարք միջոցառումներ։

  • Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական ժողովի լիակատար նիստ Անթիլիասի Մայրավանքին մէջ
    Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական ժողովի լիակատար նիստ Անթիլիասի Մայրավանքին մէջ

    Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, չորեքշաբթի, 8 մայիս 2019-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունեցաւ Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական ժողովի նիստը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։