Հա
08/10/2018 - 08:10

Կոլորադոյում Սարդարապատի հերոսամարտի յիշատակին մայրուղում ցուցանակներ են տեղադրւել

ԱՄՆ Կոլորադոյի Սենթենիալ համայնքում սեպտեմբերի 29-ին բացւեց Սարդարապատ հայկական մայրուղու (Sardarapat Armenian Memorial Highway) ցուցանակի բացումը:

«alikonline.ir» - ԱՄՆ Կոլորադոյի Սենթենիալ համայնքում սեպտեմբերի 29-ին բացւեց Սարդարապատ հայկական մայրուղու (Sardarapat Armenian Memorial Highway) ցուցանակի բացումը:

Բացմանը ներկայ էին մի քանի տասնեակ պաշտօնեաներ, ամերիկահայ առաջնորդներ եւ համայնքային ակտիւիստներ: Այս մասին հաղորդում է «Ասպարէզ» թերթը:

2018 թւականի ապրիլին Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը եւ նահանգային սենատը միաձայն ընդունել են որոշումը, ըստ որի մայրուղիներից մէկի մի հատւածը պէտք է վերանւանւի Սարդարապատի հերոսամարտի պատւին, որով ճանապարհ է բացւել անկախ Հայաստանի Հանրապետութեան:

Որոշումն ընդունւելուց յետոյ ցուցանակների պատրաստումը ֆինանսաւորել է Կոլորադոյի ամենահին ամերիկահայ կազմակերպութիւնը` Կոլորադոյի հայերը (AOC):

Բացման արարողության սկզբում բացման աղօթք է հնչեցրել Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու Սրբազան Հայր Արսէն Քասսաբեանը, ապա ելոյթով է հանդէս եկել կոնգրեսական Մայք Քոֆմանը, սենատոր Դոմինիկ Մորենոն, նահանգի ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Քոուլ Վիստը, Սենթենիալ համայնքի խորհրդի անդամ Մայք Սուդերլանդը, Ամերիկայի Հայ Դատի արեւմտեան տարածաշրջանի յանձնախմբի ղեկավար Նորա Յովսէփեանը եւ Կոլորադոյի հայեր կազմակերպութեան խորհրդի նախագահ Սոնա Հեդեշեանը: Միջոցառման աւարտին երգւել է Սարդարապատի երգը:

Ներկայացուցիչների պալատից Քոուլ Վիստն իր ելոյթում ասել է, որ Սարդարապատի հերոսամարտն անհաւանական պայքար էր, որով ճամփայ հարթւեց Հայաստանի Հանրապետութեան ստեղծման համար:

«Սա համընդհանուր ոգեշնչման աղբիւր է մարդու իրաւունքների համար: Այն բոլորին յիշեցնում է մարդկային պայքարի եւ ոգու ուժի մասին, երբ նայում ենք իրար եւ դրանով իսկ ուժեղանում», - ասել է Վիստը:

Նա նաեւ խօսել է իր կնոջ մասին, ում ընտանիքի անդամները զոհւել են Հայոց Ցեղասպանութեան ժամանակ:

Կոնգրեսական Մայք Քոֆմանը յոյս է յայտնել, որ ցուցանակը մարդկանց մէջ հետաքրքրութիւն կառաջացնի Հայոց Ցեղասպանութեան խնդրի նկատմամբ:

Յարակից լուրեր

  • Սարդարապատում քո շունչն ինչի՞ց է կտրւում
    Սարդարապատում քո շունչն ինչի՞ց է կտրւում

    Երբեք չէի կարող մտածել, որ օրերից մի օր ինքս ինձ հարց կուղղեմ` ո՞ւր ենք գնում: Սարդարապատի բարձունքում եղանակն էլ համահունչ էր օրւայ խորհրդին` տoթ, բայց` ամպոտ, հեղձուցիչ` շունչդ կտրւելու ու այդ պահին քեզ հետ մտորելու չափ: Իսկ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի յուշակոթողի մէջ հող-մասունքի զետեղման արարողութեան ժամանակ խեղդւում էիր ոչ թէ բազմութեան առատութեանից ու անձկութիւնից՝ այլ արմատը կորցնելու գիտակցումը կոկորդիդ թողնելով:

  • Արամ Մանուկեանը հայութեան հաւաքական ձգտումների խորհրդանիշն է. նրա հող-մասունքն ամփոփւեց Սարդարապատում
    Արամ Մանուկեանը հայութեան հաւաքական ձգտումների խորհրդանիշն է. նրա հող-մասունքն ամփոփւեց Սարդարապատում

    Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրի տարածքում մայիսի 28-ին տեղադրւած` Արամ Մանուկեանի արձանը յուշակոթող-սրբատեղի կարելի է անւանել, որտեղ յունիսի 7-ին ամփոփւեց պետական գործչի, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի հող-մասունքը: Արամ Մանուկեանի 140-ամեակին նւիրւած յուշակոթողի մէջ մասունքը զետեղելու արարողութիւնը կատարւեց Արմաւիրի մարզի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամեանի ձեռամբ:

  • Կոլորադոյում ապրիլը հռչակւել է «ցեղասպանութեան իրազեկման ամիս»
    Կոլորադոյում ապրիլը հռչակւել է «ցեղասպանութեան իրազեկման ամիս»

    Ամերիկեան Կոլորադօ նահանգում 2019 թւականի ապրիլը «ցեղասպանութեան իրազեկման ամիս» է յայտարարւել՝ յիշատակելով հայերի, հրեաների եւ այլ ազգերի ցեղասպանութիւնները:

  • Հայ եւ իրանցի վարորդներին կազատեն ոլորաններից, բայց կը խնդրեն մի քիչ վճարել
    Հայ եւ իրանցի վարորդներին կազատեն ոլորաններից, բայց կը խնդրեն մի քիչ վճարել

    Վարորդներին ընտրութեան հնարաւորութիւն կը տան` անվճար եւ անվերջ լեռնային ոլորապտոյտ ճանապարհ, թէ վճարովի թունելներ ու կամուրջներ:

  • ՀՀ վարչապետ. «Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետեւ ունէր Արամ Մանուկեանի պէս նւիրեալ առաջնորդ»
    ՀՀ վարչապետ. «Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետեւ ունէր Արամ Մանուկեանի պէս նւիրեալ առաջնորդ»

    Մայիսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի, ՀՀ բարձրագոյն ղեկավարութեան եւ յուշահամալիր այցելած հիւրերի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նւիրւած՝ «Յաղթանակի դարը» խորագիրը կրող տօնակատարութեանը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։