Հա
09/10/2018 - 08:50

Մասաչուսեթսի հայկական եկեղեցում կը կազմակերպւի հայկական տօնավաճառ

Հոկտեմբերի 13-ին Մասաչուսեթսի Սփրինգֆիլդ քաղաքում կը բացւի Հայկական բարեգործական տօնավաճառ։

«alikonline.ir» - Հոկտեմբերի 13-ին Մասաչուսեթսի Սփրինգֆիլդ քաղաքում կը բացւի Հայկական բարեգործական տօնավաճառ։

Տօնավաճառի ընթացքում կը ներկայացւեն տանը պատրաստւած հայկական ուտեստներ եւ խմորեղէն: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «MassLive»-ը:

Ուտեստներից բացի, միջոցառմանը կը վաճառւեն հայկական խոհանոցի մասին գրքեր, հայկական տարազով գլխաշորեր, պայուսակներ եւ զարդեր:

Հոգաբարձուների խորհրդի անդամ Կլաուդիա Մուրադեան-Բրուբախի խօսքով` այս միջոցառումը հնարաւորութիւն է տալիս, որպէսզի մարդիկ ծանօթանան տասնամեակներ շարունակ պահպանւած հայկական մշակոյթի հետ:

Շուկայում վաճառքից գոյացած գումարն ուղղւում է այլ միջոցառումների կազմակերպմանը, եկեղեցու ծախսերին եւ պահպանմանը:

Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին կառուցւել է 1934 թւականին, եւ համայնքը բաւականին ակտիւ է: Եկեղեցու ներկայիս շէնքը կառուցւել է 1968 թւականին եւ ունի տիպիկ հայկական ճարտարապետութիւն։ Այն նման է Հայաստանի երկու յայտնի եկեղեցիների` Սուրբ Հռիփսիմէի եւ Աղթամարի տաճարներին:

Յարակից լուրեր

  • Ջաւախքին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում

    Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, ամենամեայ կարգով կազմակերպւող Ջաւախքին եւ ջաւախքահայութեանը նւիրւած բարեգործական դաշտահանդէսը, այս տարի կայացաւ ուրբաթ՝ 2018 թւականի յունիսի 29-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում:

  • Զատկական տօնավաճառ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Զատկական տօնավաճառ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Հինգշաբթի, 15 մարտի 2018 թ.-ի երեկոյեան, ժամը 8-ին, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում բացումը կատարւեց զատկական տօնավաճառի:

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի կազմակերպած ամանորեայ տօնավաճառը
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի կազմակերպած ամանորեայ տօնավաճառը

    Ուրբաթ, 15 դեկտեմբեր 2017-ին առաւօտեան ժամը 11-ից մինչեւ երեկոյենա ժամը 5-ը, Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ ամանորեայ տօնավաճառ, կազմակերպութեամբ Հայ օգնութեան միութեան Ուրմիոյ մասնաճիւղի: 

  • Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում
    Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

  • Սրճի բուրմունքով տօնավաճառ՝ «Գոֆթեգու» զբօսայգում
    Սրճի բուրմունքով տօնավաճառ՝ «Գոֆթեգու» զբօսայգում

    Այս օրերում, սուրճի սիրահարներին կարելի է գտնել քաղաքի «Գոֆթեգու» զբօսայգու ցուցահանդէսային սրահում, որտեղ ընթանում է «Իրանի միջազգային սուրճի տօնավաճառ»-ը. տօնավաճառ, որի օդը լցւած է եփած սուրճի անուշ ու թարմ բուրմունքով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։