Հա
09/10/2018 - 09:20

Իմ կեանքի պարտքն է ՝ ձեր մասին պատմեմ թուրքերին․ պոլսահայ լրագրողը՝ Ազնաւուրին

Պոլսահայ լրագրող Անժէլ Դիքմէն «Artigercek» կայքում Շառլ Ազնաւուրին հրաժեշտի յօդւած է հրապարակել։

«alikonline.ir» - Պոլսահայ լրագրող Անժէլ Դիքմէն «Artigercek» կայքում Շառլ Ազնաւուրին հրաժեշտի յօդւած է հրապարակել։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Անժէլ Դիքմէն իր հրապարկման սկզբում յիշեցնում է, որ Ազնաւուրն իր 94 տարւայ կեանքի 85 տարին բեմերում է անցկացրել, «Times» ամսագրի կողմից 20-րդ դարի արւեստագէտ ճանաչւել։ «Յարգելի Ազնաւուր, Հոլիվուդում ձեր աստղը դրւեց, Իսրայէլը ձեր հօր եւ մօր անունով նամականիշ թողարկեց, քանի որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեայ ընտանիքներին թաքցրել էք ձեր տանը։ Միսաք Մանուշեանին եւ ընկերներին էլ էք թաքցրել ձեր տանը․․․։

Ձեր բոլոր հարցազրոյցները դիտել եմ։ Որեւէ տեղ թուրքերի հանդէպ ատելութիւն չեմ տեսել։ Ձեր միակ ցանկութիւնն էր, որ վերջ տրւի ժխտմանը։  Երբ Էրդողանը ցաւակցեց 1915-ի զոհերի հարազատներին, դուք զարմացած հարցրեցիք, թէ արդեօք ձեր հարազատները աւտութա՞րից են մահացել, որ ընդամենը ցաւակցում են։ Այո, դուք ճիշտ էիք։ Բայց մեր երկրում սովորոյթ չկայ չիմացած բանի մասին կարդալ եւ տեղեկանալ։

Ես շատ տխրեցի, որ ձեր մահւան կապակցութեամբ ցաւակցական գրառումների տակ գրել էին, թէ Ազնաւուրը թուրքերի թշնամին է, ինչո՞ւ են ցաւակցում։ Նման բան գրողներին ձեր մասին պատմելու համար եմ սա գրում։ Թուրքերին ձեր մասին պատմելը իմ կեանքի պարտքն է»,- գրել է Անժէլ Դիքմէն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։