Հա
16/10/2018 - 10:20

Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի փողոցներից մէկն անւանակոչել է Հրանտ Դինքի անունով

Ստամբուլի Շիշլիի շրջանի Մեշրութիէթ թաղամասի Սամանեոլու փողոցը վերանւանւել է պոլսահայ երջանկայիշատակ լրագրող Հրանտ Դինքի անունով:

 

«alikonline.ir» - Ստամբուլի Շիշլիի շրջանի Մեշրութիէթ թաղամասի Սամանեոլու փողոցը վերանւանւել է պոլսահայ երջանկայիշատակ լրագրող Հրանտ Դինքի անունով:

Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտնում է պոլսահայ «Ակօս» պարբերականը:

Փողոցների վերանւանման նախագիծը հաստատւել է Ստամբուլի քաղաքապետարանի անդամների ձայների մեծամասնութեամբ:

Պոլսահայ մտաւորական, լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր եւ նախկին գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքը սպանւել է 2007 թ. յունւարի 19-ին «Ակօս»-ի խմբագրութեան առջեւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։