Հա
20/10/2018 - 08:20

ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ. «Հայութեանը տրւած երկու նախարարութիւններից մէկը խլելու փորձեր են կատարւում»

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունին, անդրադարձել է շրջանառութեան մէջ դրւած այն լուրերին, թէ Լիբանանի կառավարութեան մէջ լիբանանահայութեանը տրւած երկու նախարարութիւններից մէկը խլելու փորձեր են կատարւում:

«alikonline.ir» - ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունին, որը խորհրդարանի նախագահ Նաբեհ Բըրիի գլխաւորած պատւիրակութեան մաս կազմելով, գտնւում է Ժնեւում, անդրադարձել է շրջանառութեան մէջ դրւած այն լուրերին, թէ Լիբանանի կառավարութեան մէջ լիբանանահայութեանը տրւած երկու նախարարութիւններից մեկը խլելու փորձեր են կատարւում: Այդ մասին տեղեկացնում է «Ազդակ»-ը:

«30 նախարար ունեցող կառավարութեան մէջ հայ համայնքը ներկայացւում է, ոչ աւելի, ոչ պակաս, երկու նախարարով, իսկ այս իրականութեանը հակադրւող որեւէ այլ իրականութիւն նշանակում է հայութեան իրաւունքների թիրախաւորում»,- ասել է Բագրատունին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։