Հա
20/10/2018 - 10:30

Արամ Ա-ն արձագանգել է Լիբանանի հայ համայնքին տրւած նախարարութիւններից մէկը յետ վերցնելու փորձին

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը անդրադարձել է շրջանառութեան մէջ դրւած այն լուրերին, թէ Լիբանանի կառավարութեան մէջ լիբանանահայութեանը տրւած երկու նախարարութիւններից մէկը խլելու փորձեր են կատարւում:

«alikonline.ir» - ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունին, որը խորհրդարանի նախագահ Նաբեհ Բըրիի գլխաւորած պատւիրակութեան կազմում գտնւում է Ժնեւում, անդրադարձել է շրջանառութեան մէջ դրւած այն լուրերին, թէ Լիբանանի կառավարութեան մէջ լիբանանահայութեանը տրւած երկու նախարարութիւններից մէկը խլելու փորձեր են կատարւում: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Թեմային արձագանգել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Նա Լիբանանի նախագահ Միշէլ Աունին եւ վարչապետ Սաատ Հարիրիին յայտնել է, որ մերժում է ՀՅԴ Լիբանանի Կենրտոնական կոմիտէին ներկայացւած այն առաջարկը, թէ` հայ համայնքին տրւած երկու նախարարութիւններից միայն մէկը թողնել, իսկ միւսը` փոքրամասնութիւններին յատկացնել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։