Հա
21/10/2018 - 08:10

Դուդուկի, «Դլէ Եաման»-ի եւ Կոմիաստի հնչիւնների ներքոյ Ստամբուլում վերջին հրաժեշտն են տւել Արա Գիւլէրին

Երէկ՝ Ստամբուլում վերջին հրաժեշտն են տւել պոլսահայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրին, ով կեանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում: 

«alikonline.ir» - Երէկ՝ Ստամբուլում վերջին հրաժեշտն են տւել պոլսահայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրին, ով կեանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «Ակօս» պարբերականը, Գիւլէրի վերջին հրաժեշտի արարողութիւնը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական Բէյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում:

Գիւլէրի դին եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի, «Դլէ Եաման»-ի եւ Կոմիաստի հնչիւնների ներքոյ՝ ծածկւած թուրքական դրօշով: Պոլսահայ լուսանկարիչը յուղարկաւորւել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:

Գիւլէրի յուղարկաւորութեանը ներկայ են գտնւել հայ համայնքի հազարաւոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտօնեաներ, մտաւորականներ, երկրպագուներ ու լրատւամիջոցների հարիւրաւոր ներկայացուցիչներ:

«Ստամբուլի աչք» անունով յայտնի հայազգի լեգենդար լուսանկարչի  մահւան պատճառն էր սրտի անբաւարարութիւնը:

Պոլսահայ լուսանկարչի մահւան կապակցութեամբ ցաւակցական հեռագիր է յղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ նշել, որ տասնամեակներ շարունակ Գիւլէրի  խորաթափանց աչքը տեսել եւ արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արւեստը։

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ցաւակցական հեռագրում նշել է, որ նա կը շարունակի ապրել իր թողած ստեղծագործութիւններով եւ յաւելել, որ Գիւլէրն «իր օբիեկտիւով պատմութիւնն է գրել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։