Հա
21/10/2018 - 10:50

Փաշինեանը Լիբանանում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանում Հայաստանի դեսպանութիւնում հանդիպել է այդ երկրում գործող հայ աւանդական կուսակցութիւնների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Սոցիալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան եւ Ռամկավար ազատական կուսակցութեան ներկայացուցիչներին:

«alikonline.ir» - Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանում Հայաստանի դեսպանութիւնում հանդիպել է այդ երկրում գործող հայ աւանդական կուսակցութիւնների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Սոցիալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան եւ Ռամկավար ազատական կուսակցութեան ներկայացուցիչներին` ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ատենապետ Յակոբ Բագրատունի, ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարչութեան կուսակցապետ Սեպուհ Կալպակեանի եւ ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչութեան կուսակցապետ Աւետիս Դաքեսսեանի գլխաւորութեամբ:

Ինչպէս «Արմէնպերս»-ին տեղեկացրին ՀՀ կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Նիկոլ Փաշինեանը կարեւորել է Լիբանանի աւանդական հայ կուսակցութիւնների հետ հանդիպումը` Հայաստանի զարգացման, Հայաստան-Սփիւռք-Արցախ կապերի սերտացման եւ համահայկական օրակարգի հարցերը քննարկելու առումով: Նա ընդգծել է իր առանձնայատուկ վերաբերմունքը Լիբանանի հայութեան եւ երիտասարդութեան նկատմամբ` շնորհակալութիւն յայտնելով թաւշեայ յեղափոխութեան ժամանակ նրանց աջակցութեան եւ ակտիւ դիրքորոշման համար:

Աւանդական հայ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչները կարեւորել են Նիկոլ Փաշինեանի այցը Լիբանան` նշելով, որ այն կը նպաստի երկու երկրների եւ ժողովուրդների յարաբերութիւնների սերտացմանը: Նրանք ողջունել են Հայաստանում թաւշեայ յեղափոխութեան արդիւնքում Հայաստանում կատարւող փոփոխութիւնները եւ Նիկոլ Փաշինեանին են փոխանցել Լիբանանի հայութեան պատրաստակամութիւնը՝ աջակցելու Արցախի եւ Հայաստանի հզօրացմանն ուղղւած ծրագրերին, ինչպէս նաեւ հայ-լիբանանեան բազմաոլորտ կապերի խորացմանը:

ՀՀ վարչապետի պաշտօնակատարը Լիբանանի հայ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ քննարկել է ներհայաստանեան քաղաքական գործընթացներին, ընթացիկ իրավիճակին եւ առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր:

ՀՅԴ, ՍԴՀԿ եւ ՌԱԿ ներկայացուցիչներն ընդգծել են, որ անհրաժեշտ է պահպանել ժողովրդական միասնութեան, համախմբւածութեան ոգին` կարեւորելով ՀՀ քաղաքական ուժերի միջեւ երկխօսութեան շարունակականութիւնը` ի շահ Հայաստանի առաջընթացի: Նրանք իրենց աջակցութիւնն են յայտնել Նիկոլ Փաշինեանին ու ՀՀ կառավարութեանը՝ նոր Հայաստանի զարգացման տեսլականը կեանքի կոչելու գործում:  

ՀՀ վարչապետի պաշտօնակատարն իր կեցավայրում նաեւ հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական «Ազդակ», «Արարատ» օրաթերթերի գլխաւոր խմբագիրների եւ «Սեւան», «Վանայ ձայն» ռադիոկայանների տնօրէնների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։