Հա
23/10/2018 - 09:20

Ստամբուլում մեկնարկում են Համշէնի հայերէնի բարբառն ուսուցանող դասընթացներ

Ստամբուլում գործող համշէնական «ՀԱՏԻԿ» միութեան նախաձեռնութեամբ Համշէնի հայկական բարբառն ուսուցանող դասընթացներ կը մեկնարկեն:

«alikonline.ir» - Ստամբուլում գործող համշէնական «ՀԱՏԻԿ» միութեան նախաձեռնութեամբ Համշէնի հայկական բարբառն ուսուցանող դասընթացներ կը մեկնարկեն: Ըստ «tert.am»-ի՝ այս մասին տեղեկացնում է «bianet.org»-ը:

Յայտնի է, որ միութեան անդամներին ու Համշէնի բարբառը սովորել ցանկացող բոլոր անձանց այստեղ համշէնահայերէն կը դասաւանդեն համշէնցի մտաւորականներ Մահիր Օզքանն ու Շաբան Ալթայը: 

Նշենք, որ դեռ անցեալ տարւանից «ՀԱՏԻԿ» միութեան շէնքում սկսւել էին համշէնական պարերի ուսուցման դասընթացներ, որոնք շարունակւում են մինչ օրս:

«Իրականում դասընթացները մեզ բոլորիս միաւորելու մի միջոց են: Նպատակը միայն լեզուն սովորելն ու համշէնական մշակոյթը հասկանալը չէ, բուն նպատակը աւելի շատ մեր հայրենի մշակոյթի ու համշէնականութեան շուրջ կենտրոնանալն է: Մեր դռները բաց են բոլոր նրանց առաջ, ում սիրտը զարկում է Համշէնի համար»,- ասում է միութեան անդամներից Նեշենուր Ալթունքայեան:

Պատմական Համշէնը գտնւում է ժամանակակից Թուրքիայի հիւսիս-արեւելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշէն քաղաքը քարտէզի վրայ կարելի է գտնել Հեմշին թուրքերէն անւամբ, դրանից մի փոքր արեւելք գտնւում է թրքախօս համշէնցիների եւս մի բնակավայր` Չամլըհեմշինը (թարգմանւում է որպէս եղեւնոտ Համշէն: «Չամ» Համշէնի բարբառով նշանակում է եղեւնի - «tert.am»): Իսկ կրօնական եւ ազգային հալածանքների հետեւանքով բուն Համշէնից դէպի Խոպա, Օրդու, Գիրեսուն եւ Սամսուն արտագաղթած համշէնցիների բազմաթիւ գերդաստաններ հայերէնը պահպանեցին ընդհուպ մինչեւ 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գիւղերում համշէնցիները սահուն հայերէն են խօսում մինչ օրս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։