Հա
24/10/2018 - 13:20

Ամերիկահայ գիտնական Դիրան Ապելեանն արժանացել է «Նորարար 2018» մրցանակին

Ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտութիւնների պրոֆեսոր Դիրան Ապելեանն արժանացել է հանրայայտ Վորսեսթեր պոլիտեխնիկական համալսարանի (Մասաչուսեթս) «Նորարար 2018» գիտական մրցանակին:

«alikonline.ir» - Ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտութիւնների պրոֆեսոր Դիրան Ապելեանն արժանացել է հանրայայտ Վորսեսթեր պոլիտեխնիկական համալսարանի (Մասաչուսեթս) «Նորարար 2018» գիտական մրցանակին:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ասւում է համալսարանի կայքում, Դիրան Ապելեանը, լինելով ողջ աշխարհում ճանաչւած մասնագէտ մետաղագործութեան եւ վերամշակման բնագաւառում, կը դառնայ Վորսեսթերի համալսարանի Ինժեներական մեխանիկայի ֆակուլտետի առաջին ներկայացուցիչը, որին կը յանձնւի այս մրցանակը: 

Նշւում է, որ «Նորարար 2018» մրցանակը հայազգի գիտնականին կը յանձնւի պաշտօնական արարողութեան ժամանակ, որը կը կայանայ համալսարանում նոյեմբերի մէկին:

Դիրան Ապելեանը ծնւել է 1945-ին Եգիպտոսում: Իր գիտական գործունէութիւնն ինժեներական մեխանիկայի ոլորտում նա սկսել է ԱՄՆ-ում: Նա հանդիսանում է աւելի քան 700 գիտական յօդւածի և 11 մենագրութեան հեղինակ:

Գիտութեան ոլորտում նւաճումների համար Ապելեանը մի շարք մրցանակների է արժանացել ԱՄՆ-ում եւ աշխարհի այլ երկրներում: 2008 թւականից Դիրան Ապելեանը հանդիսանում է ՀՀ Գիտութիւնների ակադեմիայի օտարերկրեայ անդամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։