Հա
31/10/2018 - 11:30

Կեանքից հեռացել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած կանադահայ Սիրվարդ Քուրտեանը

Տորոնտոյի բնակչուհի Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Սիրվարդ Քուրտեանը կեանքից հեռացել է 106 տարեկան հասակում: 

«alikonline.ir» - Տորոնտոյի բնակչուհի Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Սիրվարդ Քուրտեանը կեանքից հեռացել է 106 տարեկան հասակում: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Հորիզոն»-ը:

Սիրվարդ Քուրտեանը ծնւել է հարկադիր տեղահանութեան սկսւելուց երեք տարի առաջ: Նա ստիպւած է եղել իր մօր, եղբայրների եւ քոյրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արեւելք, այնուհետեւ Մոսուլ քաղաք: Ճանապարհորդութիւնը տեւել է 6 ամիս: Սիրվարդի հայրը սպանւել է 1915 թւականին թուրքերի կողմից:

Մոսուլ հասնելուց յետոյ, որոշ ժամանակ անց նրանք տեղափոխւում են Սիրիայի Հալէպ քաղաք: Այդ ժամանակ այդտեղ աւելի քան 100 հազար հայ վերապրածներ կային, որոնց թւում՝ նաեւ բազմաթիւ որբեր: Այնտեղ Սիրվարդը սկսում է յաճախել դպրոց եւ շուտով իր դասարանի առաջատարներից է դառնում: 15 տարեկանում ամուսնանում է Խաչիկ Քուրտեանի հետ: 1974 թւականին Խաչիկ Քուրտեանը մահանում է: 1991 թւականին Սիրվարդն իր ընտանիքի հետ տեղափոխւում է Կանադա:

«Հորիզոն»-ը շուտով կը ներկայացնի Սիրվարդ Քուրտեանի ամբողջական կենսագրութիւնը:

Յարակից լուրեր

  • 102 տարեկան հասակում մահացել է Լուվրի բուրգի ստեղծողը
    102 տարեկան հասակում մահացել է Լուվրի բուրգի ստեղծողը

    102 տարեկան հասակում մահացել է չինական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ Իւեմին Բէյը, որը յայտնի է, մասնաւորապէս, որպէս Լուվրի բուրգի ստեղծող:

  • Շեշտուեցաւ Արցախին յաւելեալ աջակցութիւն ապահովելու կարեւորութիւնը
    Շեշտուեցաւ Արցախին յաւելեալ աջակցութիւն ապահովելու կարեւորութիւնը

    Մինչ Միացեալ Նահանգներու Ծերակոյտին եւ Ներկայացուցիչներու տան յանձնախումբերը 2020 տարեշրջանի ամավարկի մանրամասնութիւնները կը վերջնականացնեն, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանի, շարք մը քոնկրեսականներու հետ խորհրդակցութիւններ ունեցան Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն ամերիկեան յաւելեալ աջակցութիւն ապահովելու, Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցութիւնը սերտացնելու եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ յիշատակելու պատեհ քաղաքականութիւն մը որդեգրելու նպատակով։

  • Մեր առանցքային նպատակը Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումն է
    Մեր առանցքային նպատակը Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումն է

    Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ:

  • Արաբական աշխարհում Հայ Դատին նպաստող ալիք է բարձրացել
    Արաբական աշխարհում Հայ Դատին նպաստող ալիք է բարձրացել

    Հայոց Ցեղասպանութեան հարցը վերջերս Միջին Արեւելքի երկրներում առաւել շատ է շօշափւում: Այդ ուղղութեամբ տարւող աշխատանքների, ինչպէս նաեւ Միջին Արեւելքում Թուրքիայի ազդեցութեան կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Վեռա Եակուբեանի հետ:

  • Թուրքիան վախենում է արդարադատութիւնից
    Թուրքիան վախենում է արդարադատութիւնից

    «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում խօսելով Իտալիայի եւ Պորտուգալիայի խորհրդարանների կողմից ընդունւած բանաձեւերի մասին՝ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ընդգծեց, որ ամէն մի նոր երկրի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով Թուրքիան գնալով աւելի է մեկուսանում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։