Հա
03/11/2018 - 13:20

Լիբանանի նախագահը չի մերժել ՀՅԴ-ին՝ կը հովանաւորի Ազնաւուրի յիշատակին նւիրւած հանդիսութունը

Լիբանանում հայկական պատգամաւորական բլոկի եւ ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունու գլխաւորած պատւիրակութիւնը, որի մաս է կազմել Լիբանանի պետական երաժշտական կենտրոնի տնօրէն Պասսամ Սապան, Համազգայինի ներկայացուցիչ Յակոբ Հաւաթեանն ու Պետական Ֆիլհարմոնիկ նւագախմբի գլխաւոր ղեկավար Յարութ Ֆազլեանը, այցելել է նախագահական պալատ եւ հանրապետութեան նախագահի Միշէլ Աունին առաջարկել հովանաւորել հանրայայտ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի յիշատակին նւիրւած գեղարւեստական հանդիսութիւնը։

«alikonline.ir» - Լիբանանում հայկական պատգամաւորական բլոկի եւ ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունու գլխաւորած պատւիրակութիւնը, որի մաս է կազմել Լիբանանի պետական երաժշտական կենտրոնի տնօրէն Պասսամ Սապան, Համազգայինի ներկայացուցիչ Յակոբ Հաւաթեանն ու Պետական Ֆիլհարմոնիկ նւագախմբի գլխաւոր ղեկավար Յարութ Ֆազլեանը, այցելել է նախագահական պալատ եւ հանրապետութեան նախագահի Միշէլ Աունին առաջարկել հովանաւորել հանրայայտ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի յիշատակին նւիրւած գեղարւեստական հանդիսութիւնը։ Տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ վկայակոչելով «Ազդակ»-ին:

Ըստ «Ազդակ»-ի՝ Աունը մեծ հիացմունք է յայտնել Ազնաւուրի վաստակի եւ արւեստի մասին՝ ընդգծելով հայութեան մօտ Ազնաւուրի վայելած ժողովրդականութիւնն ու նրա արւեստի գնահատելի ընկալումը լիբանանցի ժողովրդի կողմից։

Նախագահը նաեւ ուշադրութիւն է հրաւիրել այն փաստին, որ դեռեւս հոկտեմբերին Երեւանում ֆրանկոֆոնիայի կազմակերպութեան վեհաժողովի ժամանակ մասնակից երկրների ղեկավարներն իրենց ելոյթներում մեծ հիացմունքով են արտայայտւել Ազնաւուրի մասին։

Հանրապետութեան նախագահը սիրով ընդառաջել է Ազնաւուրին նւիրւած միջոցառման հովանաւորելու պատւիրակութեան առաջարկին:

Յայտնենք, որ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Լիբանանի պետական երաժշտանոցի համատեղ գործակցութեամբ նոյեմբերի 15-16-ին «Սեն Ժոզէֆ» եկեղեցում տեղի կունենայ Ազնաւուրին նւիրւած գեղարւեստական հանդիսութիւն, որին կը մասնակցեն Լիբանանի ֆիլհարմոնիկ նւագախումբը, լիբանանցի ու հայրենի մենակատարներ եւ երաժիշտներ, ինչպէս նաեւ տեղական եւ Համազգայինի երգչախումբեր:

Հանդիսութեանը կը հրաւիրւեն նաեւ կրօնական, պետական, դիւանագիտական եւ մշակութային անձեր։

Յարակից լուրեր

  • Երեսփոխան Բագրատունի եւ քաղաքապետ Պօղոսեան հանդիպում ունեցան ներքին ապահովութեան ուժերու ընդհանուր տնօրէնին հետ
    Երեսփոխան Բագրատունի եւ քաղաքապետ Պօղոսեան հանդիպում ունեցան ներքին ապահովութեան ուժերու ընդհանուր տնօրէնին հետ

    Ներքին ապահովութեան ուժերու ընդհանուր տնօրէն հազարապետ-զօրավար Իմատ Օսման իր գրասենեակին մէջ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունին եւ Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանը:

  • «Արամ Մանուկեան նամականի» գիրքի շնորհահանդէս
    «Արամ Մանուկեան նամականի» գիրքի շնորհահանդէս

    Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեանի հովանաւորութեամբ, Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան Գիր եւ գրականութիւն մասնաճիւղին կազմակերպութեամբ, երէկ` չորեքշաբթի, 24 հոկտեմբեր 2018-ին, Հայաստանի դեսպանատան մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան նամականի» գիրքին շնորհահանդէսը: Այս առիթով ներկայացուեցաւ նաեւ Հրաչ Տասնապետեանի խմբագրած «Արամ»-ը հատորին նոր վերահրատարակութիւնը, խմբագրութեամբ` Կարօ Յովհաննէսեանի:

  • Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման
    Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ շատ յաճախ միջազգային հանրութեան ներկայացուցիչները տարբեր բանակցութիւնների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: 

  • Փաշինեանը Լիբանանում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ
    Փաշինեանը Լիբանանում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանում Հայաստանի դեսպանութիւնում հանդիպել է այդ երկրում գործող հայ աւանդական կուսակցութիւնների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Սոցիալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան եւ Ռամկավար ազատական կուսակցութեան ներկայացուցիչներին:

  • Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է
    Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է

    Աշխատանքային այցով Լիբանանում գտնւող ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշէլ Աունի, այդ երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի, եւ Լիբանանի վարչապետի պաշտօնակատար Սաադ Հարիրիի հետ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։