Հա
06/11/2018 - 08:40

Ստամբուլի կենտրոնում բացւելիք մշակութային սրահներից մէկը կը կրի պոլսահայ երաժիշտ Մադամ Անահիտի անունը

Ստամբուլի կենտրոնական Բէյօղլու շրջանում կը բացւի նոր մշակութային սրահ, որը կը կրի պոլսահայ նշանաւոր երաժիշտ ու դերասանուհի Մադամ Անահիտի անունը: 

«alikonline.ir» - Ստամբուլի կենտրոնական Բէյօղլու շրջանում կը բացւի նոր մշակութային սրահ, որը կը կրի պոլսահայ նշանաւոր երաժիշտ ու դերասանուհի Մադամ Անահիտի անունը: Ըստ «tert.am»-ի՝ գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Համերգային ծրագրերի, կինոդիտումների, թատերական ներկայացումների ու ցուցահանդէսների համար նախատեսւած սրահի բացման նախաձեռնութիւնը Բէյօղլուի բնակիչներից Դենիզ Դենիզինը, Օնուր Իւսուֆօղլուինն ու Ջէմ Քեոքլիւքայայինն է, որոնք, իրենց իսկ խօսքով, դերասանուհի ու նշանաւոր ակարդեոնահարուհի Մադամ Անահիտի անունն անմահացնելով նախեւառաջ ձգտել են անմահացնել Ստամբուլի քաղաքային մշակոյթը:

«Յիշողութիւնը պէտք է կենդանանայ, երիտասարդները, որոնք չգիտեն Անահիտի մասին, պէտք է սովորեն կամ հետաքրքրւեն, թէ ով էր նա: Անունն ընտրելիս ոչ մի վայրկեան չենք կասկածել»,- պատմում են նախաձեռնութեան հեղինակները:

Մադամ Անահիտն իր երաժշտական կարիերան սկսել է Ստամբուլի հայկական Եսայեան վարժարանի երգչախմբից, այնուհետև 16 տարեկանից միայն ակարդեոն նւագել: Իր ամուսնու մահից յետոյ գումար վաստակելու համար Մադամ Անահիտը երկար տարիներ նւագել է խնջոյքներին, նաեւ փողոցում՝ դառնալով հին Ստամբուլի ֆոլկլորի մի մասնիկ:

Նա մի շարք հրաւէրներ է ստացել ֆիլմերում նկարահանւելու եւ անմահացել նաեւ կինոէկրաններին: Մադամ Անահիտը վախճանւել է 2003 թւականին՝ իր կեանքի շուրջ 40 տարին նւիրած լինելով երաժշտութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։